Հարգելի համաքաղաքացիներ
Հրավիրում ենք մասնակցելու Ստեփանավան համայնքի 2026 թվականի բյուջեի և Տեղական տուրքերի և վճարների մասին հանրային քննարկմանը, որը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11.00-ին՝ Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում: Ակնկալում ենք համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:
Միասին կերտենք մեր համայնքի ապագան։