ՎԱՅՐ
|
|
Հայաստանի Հանրապետությունում
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Դեկտեմբերի 22-ին` տարվա ամենակարճ լուսային օրը, էներգետիկները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Էներգետիկի օրը: Օրը տոնական է նաև Հայաստանի Հանրապետության էներգետիկների համար: Հենց նրանց դժվարին ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ է, որ այսօր մեր հանրապետության բոլոր անկյուններում, յուրաքանչյուրի տանը և ընտանիքում կա լույս ու ջերմություն: Հայաստանի Հանրապետությունն այսօր տարածաշրջանի այն երկիրն է, որը չունի էլեկտրաէներգիայի պակաս: Էներգետիկ ոլորտն այսօր տնտեսության այն կարևորագույն ճյուղն է, որտեղ իրականացվող ծրագրերն առաջընթացի ու զարգացման ծրագրեր են: Այդ ծրագրերի նպատակը երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումն է:
|