ՎԱՅՐ
|
|
Հայաստանի Հանրապետությունում
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ կառավարության 2003թ. ընդունված որոշման համաձայն՝ նոյեմբերի 22-ը սահմանվել է Բանկային աշխատողի օր: Այն տոնվում է նոյեմբերի 22-ին, քանի որ 1993թ. հենց այդ օրը սովետական ռուբլու փոխարեն Հայաստանում շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը: Վերլուծաբանները և տնտեսագետները կարծում են, որ անցումը դրամին հնարավորություն տվեց կայանալու երկրի բանկային և ֆինանսական համակարգին, ինչպես նաև նպաստեց տնտեսության զարգացմանը: Հետագա տարիներին բանկային համակարգի ձևավորման ու զարգացման ընթացքն ուղեկցվեց դժվարություններով: Բայց տարեցտարի գրանցվեցին նորանոր փոփոխություններ, հնարավորինս կանոնակարգվեց դաշտը, և միայն 10 տարի դրամը կտրուկ ամրապնդեց իր դիրքերը: Այսօր ավելի քան վեց հազար հինգ հարյուր աշխատակիցներով համալրված համակարգը շարունակում է հետևել ժամանակի պահանջներին, դառնալ ոչ թե հանրության միջոցների հաշվին հարստացող կառույց, այլ մարդկանց կենսամակարդակի բարելավմանը խթանող գործոն:
|