Լոռվա կանաչ բարձրավանդակում` Ձորագետի նշանակալի կիրճի կողքին է գտնվում Ստեփանավան կոչվող գողտրիկ քաղաքը, որը հաճախ անվանում են Լոռվա մարգարիտ։ Դեռևս մ. թ.ա. 2-րդ ից 1-ին դարերում Ստեփանավանն իր շրջակայքով կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը և մտել է Արտաշեսյան թագավորության մեջ։ Մ.թ. 1-ից 4-րդ դարերում եղել է Արշակունյաց թագավորության կազմում։ 385 թ.-ին Մեծ Հայքի բաժանումից հետո Տաշիր գավառի մեջ մնացել է հայկական մարզպանության կազմում։ 10-րդ դարում եղել է պատմական Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյանների) թագավորության մայրաքաղաքը՝ Լոռե բերդաքաղաքով։ Դավիթ Անհողինի (989-1048 թթ.) օրոք Կյուրիկյանների թագավորությունը հզորացել և ընդլայնել է թագավորության տարածքները, իսկ Ստեփանավանի տարածքը “Լոռե” անվանումով կազմել է թագավորության կալվածքի մի մասը։ 1118-1122 թթ. վրաց թագավոր Դավիթ Շինարարը մաքրել է Լոռին թուրք սելջուկներից և այն միացրել Վրաստանին։ 1185 թ.-ից սկսած Ստեփանավանն իր շրջակա տարածքներով Լոռու կազմում տրվել է Զաքարյաններին։ 17-րդ դարի սկզբին Ստեփանավանի տարածք են գաղթել Շահ Աբասի հալածանքներից փախած հայեր և հիմնել են Չեչմանիս բնակատեղին։ 1801 թվին Տաշիր գավառի կազմում Ստեփանավանի տարածքը նույնպես կցվել է Ռուսաստանին։ Այդ տարիներին Ցարական Ռուսաստանի Եկատերինա կայսրուհու գահակալության ժամանականերից այս տարածքներ են աքսորվել մեծ թվել սպաներ, նաև կուսանոցների կույսեր, ովքեր ընտանիք կազմելով հիմնել են Սլաբոդկա անունով նոր թաղամասը։ Ներկայումս դրանք Կոմիտաս, Մայակովսկի, Անդրանիկ փողոցներն են, ուր մինչև հիմա էլ կան ռուսական տիպի տներ։ Մայակովսկի փողոցի տներից մեկում էլ բնակվել են ռուս մեծ բանաստեղծ Մայակովսկու մայրը։ 1810 թ. տարածքը հանդես է եկել որպես քաղաք և կրել է Ջալալօղլի (“ջալալի որդի” ) անվանումը՝ ի պատիվ Արցախի իշխանական տոհմի՝ Հասան-Ջալալյանների ։ Այս մասին է վկայում Ստեփանավանի քաղաքային գերեզմանատան հուշաքարը՝ “Ավանս հիմնեց որդին իշխան Դավիթ Հասան-Ջալալյանց՝ 1810”։ ՍՏեփանավանում գործել է չորսամյա երկսեռ դպրոց, որտեղ 1879-1883 թթ. կրթությունն է ստացել մեծ գրող Հովհաննես Թումանյանը։ 19-րդ դարի վերջին այս դպրոցում է դասավանդել ազգային- ազատագրական շարժման հայտնի գործիչ Հովսեփ Արղությանը։ 1918 թվականի մայիսին Ստեփանավանում է գտնվել հայկական բանակային կորպուսի դիվիզիան՝ գեներալ-հրամանատար Անդրանիկ Օզանյանի գլխավորությամբ։ Նույն թվականին, երբ Հայաստանի և Վրաստանի միջև տեղի է ունենեցել զինված բախում, ստեղծվել է Լոռու “Չեզոք գոտին”, որտեղ ընդգրկվել է նաև Ստեփանավանի տարածաշրջանը։ Այս ժամանակաշրջանի հայ ազգային-ազատագրական պայքարն է նկարագրել գրող Խաչիկ Դաշտենցն իր “Ռանչպարների կանչը”գրքի “Բերդ” գլխում։ 1921 թ. փետրվարի 11-ին Լոռու "Չեզոք գոտին" վերացվել է, և Ստեփանավանը՝ շրջակա գյուղերով միացվել է Լոռի-Փամբակի գավառին, որը Խորհրդային Հայաստանի 9 գավառներից մեկն էր։ 1923 թ. ի պատիվ հեղափոխական գործիչ Ստեփան Շահումյանի Ջալալօղլին վերանվանվել է Ստեփանավան։ Ստեփանավան քաղաքը զգալի տուժել է 1988-ի Սպիտակի երկրաշարժից։ Երկրաշարժից հետո քաղաքը վերակառուցվել է և տարածվել նաև Ձորագետի ձախ ափին։
2018թ․ համայնքների խոշորացման արդյունքում Ստեփանավան քաղաքին են միացել Արմանիս, Ուրասար և Կաթնաղբյուր վարչական բնակավայրերը։
Ստեփանավան խոշորացված համայնքը օր օրի գեղեցկանում ու զարգանում է և իր կոլորիտային գրավչությամբ իր գիրկն է կանչում զբոսաշրջիկներին։
https://yandex.com/maps/-/CDhvJBpC
Ստեփանավան քաղաքը մտնում է ՀՀ Լոռու մարզի տարածաշրջանային կազմի մեջ` գտնվելով մարզի գրեթե երկրաչափական կենտրոնում, Ձորագետի միջին հոսանքի աջ և ձախ ափերին, ծովի մակարդակից 1400մ բարձրության վրա: Ընդհանուր տարածքը 5333.6 հեկտար է, որից 1020 հա-ը կառուցապատված: Քաղաքի պարագիծը 26.5 կմ է, հյուսիսից հարավ միջին լայնությունը կազմումէ 6.3 կմ, իսկ արևելքից արևմուտք երկարությունը` 4 կմ: Ստեփանավան քաղաքի ամբողջ երկարությամբ` արևելքից-արևմուտք անցնում է Հայաստանը ԱՊՀ երկրների հետ կապող Երևան-Թբիլիսի միջպետական նշանակության Մ3 ավտո մայրուղին, որը համայնքի համար ունի ռազմավարական և սոցիալ - տնտեսական նշանակություն: Ստեփանավանից սկսում են 3 հանրապետական նշանակության ճանապարհներ` Ստեփանավան-Ալավերդի, Ստեփանավան-Պրիվոլնոյե-Ախքյորփի և Ստեփանավան-Կաթնաղբյուր:
Ստեփանավանը ունի բարեխառն չափավոր խոնավ կլիմա, տարեկան միջին ջերմաստիճանը 6,6 աստիճան է: Հունվարի միջին ջերմաստիճանը - 4,2 աստիճան է, հուլիսյանը` 16,7 աստիճան: Տարեկան թափվում են 683մմ մթնոլորտային տեղումներ: Ձմեռները ձյունառատ են: Շրջակայքում կան անտառներ, բնական շինանյութերի մեծ պաշարներ: Քաղաքը իր բնակլիմայական պայմաններով հանդիսանում է Հայաստանի առողջարանային բնակավայրերից մեկը:
Կաթնաղբյուր վարչական բնակավայրը հիմնվել է 1830 -ական թվականներին: Արևմտյան Հայաստանի Գյուլհերան գյուղի գաղթականների կողմից: Մինչև այդ հանդիսացել է հեռագնա արոտավայր:
Բնակավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիսային մասում, Բազումի լեռների հյուսիսային լանջերին, Ստեփանավան քաղաքից հարավ արևմտյան մասում՝ 20 կմ հեռավորության վրա։
Կաթնաղբյուր վարչական բնակավայրը բարձրադիր լեռնային է, գտնվում է ծովի մակերևույթից 1650 մ բարձրության վրա, այնտեղով է հոսում Ձորագետ գետը: Գյուղամերձ սոճու անտառները, հանքային ջրերի աղբյուրները և մաքուր օդը յուրօրինակ կոլորիտ են հաղորդում զբոսաշրջիկներին:
Կաթնաղբյուր բնակավայրի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով: Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը 700 (մմ) է: Օդի միջին ջերմաստիճանը հունվար ամսին -5 (0C) է, իսկ հուլիս ամսին՝ 14 (0C):
https://www.youtube.com/@katnaghbyur
Արմանիս բնակավայր․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում։ Գտնվում է Ստեփանավանից մոտ 6 կմ դեպի արևմուտք։ Հիմնադրվել է Ալաշկերտից գաղթած հայերի կողմից 1870 թվականին։
Արմանիս բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 1520-1600 մ բարձրության վրա։ Հարուստ է անտառներով,բնական ջրերով, վարելահողերով, արոտավայրերով, խոտհարքներով։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և գյուղական հողերի մշակմամբ։
Արմանիս բնակավայրը ունի Լեռնային բարեխառն մայրցամաքային կլիմա՝ ցրտաշունչ, ձյունառատ, բայց համեմատաբար մեղմ ձմեռներով և զով ամառներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը -50C է։ Հուլիսի ջերմանստիճանը +160C, տեղումների միջին քանակը 700մմ։
Ուրասար բնակավայրը նախկինում անվանել են Կույբիշև, որը հիմնադրվել է 1803-1805թ․թ․։ 1994թ․ ապրիլ ամսից գյուղը վերանվանվել է Բազումի լեռնաշղթայի ամենաբարձր սարի անունով, որի բարձրությունը հասնում է 2950մ և կոչվում է Ուրասար՝այսինքն, որի գագաթին ծվարում են ուրուրները։
Ուրասար բնակավայրը մտնում է ՀՀ Լոռու մարզի, Ստեփանավան համայնքի կազմի մեջ։ Ընդհանուր մակերեսը կազմում է 23,196կմ²։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1525մ է։ Հեռավորությունը մարզկենտրոնից 33կմ հյուսիս-արևմուտք, իսկ Ստեփանավան քաղաքից 9 կմ դեպի արևմուտք։
Ուրասար բնակավայրի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը 700(մմ) է: Օդի միջին ջերմաստիճանը հունվար ամսին -5(°C) է, իսկ հուլիս ամսին՝ 14(°C)։
Ստեփանավանի կամուրջը անցնում է Ձորագետի կիրճի վրայով։
Կամուրջը շահագործման է հանձնվել 1989թ.: Կամրջի ամբողջ երկարությունը 237մ է, լայնությունը ` 23մ : Կամրջի բարձրությունը Ձորագետ գետի մակարդակից 58մ էրջ Ձորագետ գետի կիրճի վրայովամուրջ Ձորագետ գետի կիրճի վրայով
Facebook
Location on Google Maps
YouTube