ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
(կենտրոնը` Ստեփանավան քաղաք)
3 (ք․ Ստեփանավան, գ.Ուրասար, գ․ Կաթնաղբյուր, գ․Արմանիս)
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Ստեփանավան քաղաքը դարերի պատմություն ունի։ Դեռևսմ. թ.ա. 2-րդից 1-ին դարերում Ստեփանավանն իր շրջակայքով կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառիմի մասը և մտել է Արտաշեսյան թագավորության մեջ։ Մ.թ. 1-ից 4-րդ դարերում եղել է Արշակունյաց թագավորության կազմում։ 385 թ.-ին Մեծ Հայքի բաժանումից հետո Տաշիրգավառի մեջ մնացել է հայկական մարզպանության կազմում։ 10-րդ դարում եղել է պատմական Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյանների) թագավորության մայրաքաղաքը՝ Լոռեբերդաքաղաքով։ Դավիթ Անհողինի (989-1048 թթ.) օրոք Կյուրիկյանների թագավորությունը հզորացավ և ընդլայնեց թագավորության տարածքները, իսկ Ստեփանավանի տարածքը “Լոռե” անվանումով կազմեց թագավորության կալվածքի մի մասը։ 1185 թ.-ից սկսած Ստեփանավանն իր շրջակա տարածքներով Լոռու կազմում տրվեց Զաքարյաններին։ 1118-1122 թթ. վրաց թագավոր Դավիթ Շինարարը մաքրեց Լոռին թուրք սելջուկներից և այն միացրեց Վրաստանին։ 17-րդ դարի սկզբին Ստեփանավանի տարածք են գաղթում Շահ Աբասի հալածանքներից փախած հայեր և հիմնում են Չեչմանիս բնակատեղին։ 1801 թվին Տաշիր գավառի կազմում Ստեփանավանի տարածքը նույնպես կցվել է Ռուսաստանին։ Այդ տարիներին Ցարական Ռուսաստանի Եկատերինա կայսրուհու գահակալության ժամանականերից այս տարածքներ են աքսորվում մեծ թվով սպաներ, նաև կուսանոցների կույսեր, ովքեր ընտանիք կազմելով հիմնում են Սլաբոդկա անունով նոր թաղամասը։ Ներկայումս դրանք Կոմիտաս, Մայակովսկի, Անդրանիկ փողոցներն են, ուր մինչև հիմա էլ կան ռուսական տիպի տներ։ Մայակովսկի փողոցի տներից մեկում էլ բնակվել են ռուս մեծ բանաստեղծ Մայակովսկու ծնողները։ 1810 թ. տարածքը հանդես է եկել որպես քաղաք և կրել է Ջալալօղլի (“ջալալի որդի” թուրք.) անվանումը՝ ի պատիվ Արցախիիշխանական Հասան-Ջալալյաններ տոհմի։ Այս մասին է վկայում Ստեփանավանում գտնվող գերեզմանատան հուշաքարը՝ “Ավանս հիմնեց որդին իշխան Դավիթ Հասան-Ջալալյանց՝ 1810”։ Ջալալօղլի քաղաքի հիմնադիրներից և քաղաքը շենացնողներից են նաև Գրիգորյանների, Առաքելյանների, Ջիլավյանների, Մելիքսեթյանների, Սարգսյանների, Դադիվանյանների և այլ առևտրական ընտանիքները։ 18-րդ դարում Ջալալօղլին եղել է Լոռու միակ քաղաքը։ Այստեղ գործել է չորսամյա երկսեռ դպրոց, որտեղ 1879-1883 թթ. կրթությունն է ստացել մեծ գրող Հովհաննես Թումանյանը։ 19-րդ դարի վերջին այս դպրոցում է դասավանդել ազգային- ազատագրական շարժման հայտնի գործիչ, դաշնակցական Հովսեփ Արղությանը։ 1918 թվի գարնանը Ջալալօղլիում է գտնվում հայկական բանակային կորպուսի դիվիզիան՝ ՀՀ ազգային հերոս, գեներալ-հրամանատար Անդրանիկ Օզանյանի գլխավորությամբ։ Նույն թվականին, երբ Հայաստանի և Վրաստանի միջև տեղի է ունենում զինված բախում, ստեղծվում է Լոռու “Չեզոք գոտին”, որտեղ ընդգրկվում է նաև Ստեփանավանի տարածաշրջանը։ Այս ժամանակաշրջանի հայ ազգային-ազատագրական պայքարն է նկարագրել գրող Խաչիկ Դաշտենցն իր “Ռանչպարների կանչը”գրքի “Բերդ” գլխում։ 1921 թ. փետրվարի 11-ին Լոռու "Չեզոք գոտին" վերացվեց, և Ստեփանավանը՝ շրջակա գյուղերով միացվեց Լոռի-Փամբակի գավառին, որը Խորհրդային Հայաստանի 9 գավառներից մեկն էր։ 1923 թ. ի պատիվ հեղափոխական գործիչ Ստեփան Շահումյանի Ջալալօղլին վերանվանվեց Ստեփանավան։ Ստեփանավան քաղաքը զգալի տուժել է 1988-ի Սպիտակի երկրաշարժից։ Հետագա տարիներին քաղաքն սկսեց վերակառուցվել, և տարածվել նաև Ձորագետի ձախ ափին։ 2010 թ. Ստեփանավան քաղաքը նշեց իր 200-ամյակը։
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
683
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
-4.2
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
16.7
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1) Ուրասար վարչական միավոր
1.2) Կաթնաղբյուր վարչական միավոր
7.2
18.0
stepanavan.lori@mta.gov.am
2901
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
147
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
32
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.1 համայնքային ծառայողներ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հիմնախնդիրը
Ակնկալվող լուծումը
ք. Ստեփանավան
Մանկական զբոսայգու հիմնանորոգում
Զբոսաշրջայինքաղաքիհամարանհրաժեշտությունէ
Փողոցային լուսավորության ցանցի ընդլայնում
Ծայրամասային փողոցներըհի մնականում անբարեկա րգենորոնցլուս ավորումըան հրաժեշտությունէ
Փողոցների վերանորոգում
Կպահպանի փողոցների ասֆալտապատ շերտը հետագա քայքայումից
Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում
Կպահպանի բազմաբնակարան շենքերի պատերի և կոնստրուկցիաներ քայքայումը ներհոսող անձրևաջրերից
Ձորագետի կիրճի նախկին միջպետական ճանապարհի հիմնանորոգում
ԱյնՁորագետիկամրջի այլընտրանքային ճանապարհն է ունի ռազմավարականնշանակություն
Մանկապարտեզ N 3
Սանհանգույցներըունենհիմնանորոգման, իսկտանիքըվերանորոգմանհրատապություն
Չարենցի փողոցի հմնանորոգում
ԿբեռնաթափիկենտրոնականՄ. Բաղրամյանփողոցըևհամայնքիկենտրոնը
գ. Ուրասար
Փողոցների գիշերային լուսավորություն
Փողոցները հիմնականում անբարեկարգ են որոնցլուսավորումըանհրաժեշտությունէ
Ջրամատակարարում
Բնակավայրին մատակարարվող ջուրը չի համապատասխանում պահանջվող պարամետրերին, ցանցը ունիվերանորոգմանխիստանհրաժեշտություն
Գազաֆիկացում
Բնակավայրիգազաֆիկացումը կնպաստի շրջակա անտառների պահպանմանը և կթեթևացնիհամայնքիբնակչիհոգսը
Կենտրոնական փողոցը անհրաժեշտ է ասֆալտապատել մնացած փողոցներում իրականացնե լխճապատման և վերին պաստառի ուղղման աշխատանքներ
Համայնքային կենտրոնի վերանորոգում
Համայնքայինկենտրոնըկդառնաբնակիչներիառօրյան կազմակերպելուվայր
Գերեզմանատան ցանկապատում
Կպահպանիգերեզմանատունըընտանիկենդանիներիմուտքից
գ. Կաթնաղբյուր
Բնակավայրին մատակարարվող ջուրը չի համապատասխանում պահանջվող պարամետրերին, ցանցըունիվերանորոգմանխիստանհրաժեշտություն
Բնակավայրի գազաֆիկացումը կնպաստի շրջա կա անտառներիպահպանմանը և կթեթևացնի համայնքի բնակչի հոգսը
Փողոցներիվերանորոգում
Կենտրոնական փողոցը անհրաժեշտ է ասֆալտապատել մնացած փողոցներում իրականացնել խճապատման ևվերինպաստառի ուղղման աշխատանքներ
Ստեփանավան համայնքի կանոնադրություն
Ստեփանավան, քաղաք Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում։ Անվանվել է Ստեփան Շահումյանի անունով։Աշխարհագրություն
Քաղաքը գտնվում է Ձորագետի հովտում, գետին հարակից հարթավայրի վրա, Բազումի լեռնաշղթայից հյուսիս։ Հեռավորությունը Երևանից 144 կմ է, Վանաձորից՝ 30 կմ։ Ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա։
Ունի բարեխառն չափավոր խոնավ կլիմա։ Միջին ջերմաստիճանը հունվարին -4,2 °C է, հունիսին՝ +16,7 °C, տեղումների տարեկան միջին քանակը՝ 683 մմ։ Ձմեռները ձյունառատ են։ Շրջակայքում կան անտառներ, բնական շինանյութերի մեծ պաշարներ։ Քաղաքն իր բնակլիմայական պայմանների շնորհիվ հանդիսանում է Հայաստանի առողջարանային բնակավայրերից մեկը։
Ստ. Շահումյանը Ստեփանավան քաղաքի կլիման և բնությունը համեմատել է Շվեյցարիայի բնության և կլիմայի հետ:
Ստեփանավան քաղաքը դարերի պատմություն ունի։ Դեռևս մ. թ.ա. 2-րդից 1-ին դարերում Ստեփանավանն իր շրջակայքով կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը և մտել է Արտաշեսյան թագավորության մեջ։ Մ.թ. 1-ից 4-րդ դարերում եղել է Արշակունյաց թագավորության կազմում։ 385 թ.-ին Մեծ Հայքի բաժանումից հետո Տաշիր գավառի մեջ մնացել է հայկական մարզպանության կազմում։ 10-րդ դարում եղել է պատմական Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյանների) թագավորության մայրաքաղաքը՝ Լոռե բերդաքաղաքով։ Դավիթ Անհողինի (989-1048 թթ.) օրոք Կյուրիկյանների թագավորությունը հզորացավ և ընդլայնեց թագավորության տարածքները, իսկ Ստեփանավանի տարածքը “Լոռե” անվանումով կազմեց թագավորության կալվածքի մի մասը։ 1185 թ.-ից սկսած Ստեփանավանն իր շրջակա տարածքներով Լոռու կազմում տրվեց Զաքարյաններին։
1118-1122 թթ. վրաց թագավոր Դավիթ Շինարարը մաքրեց Լոռին թուրք սելջուկներից և այն միացրեց Վրաստանին։
17-րդ դարի սկզբին Ստեփանավանի տարածք են գաղթում Շահ Աբասի հալածանքներից փախած հայեր և հիմնում են Չեչմանիս բնակատեղին։
1801 թվին Տաշիր գավառի կազմում Ստեփանավանի տարածքը նույնպես կցվել է Ռուսաստանին։ Այդ տարիներին Ցարական Ռուսաստանի Եկատերինա կայսրուհու գահակալության ժամանականերից այս տարածքներ են աքսորվում մեծ թվով սպաներ, նաև կուսանոցների կույսեր, ովքեր ընտանիք կազմելով հիմնում են Սլաբոդկա անունով նոր թաղամասը։ Ներկայումս դրանք Կոմիտաս, Մայակովսկի, Անդրանիկ փողոցներն են, ուր մինչև հիմա էլ կան ռուսական տիպի տներ։ Մայակովսկի փողոցի տներից մեկում էլ բնակվել են ռուս մեծ բանաստեղծ Մայակովսկու ծնողները։
1810 թ. տարածքը հանդես է եկել որպես քաղաք և կրել է Ջալալօղլի (“ջալալի որդի” թուրք.) անվանումը՝ ի պատիվ Արցախի իշխանական Հասան-Ջալալյաններ տոհմի։ Այս մասին է վկայում Ստեփանավանում գտնվող գերեզմանատան հուշաքարը՝ “Ավանս հիմնեց որդին իշխան Դավիթ Հասան-Ջալալյանց՝ 1810”։
Ջալալօղլի քաղաքի հիմնադիրներից և քաղաքը շենացնողներից են նաև Գրիգորյանների, Առաքելյանների, Ջիլավյանների, Մելիքսեթյանների, Սարգսյանների, Դադիվանյանների և այլ առևտրական ընտանիքները։
18-րդ դարում Ջալալօղլին եղել է Լոռու միակ քաղաքը։ Այստեղ գործել է չորսամյա երկսեռ դպրոց, որտեղ 1879-1883 թթ. կրթությունն է ստացել մեծ գրող Հովհաննես Թումանյանը։ 19-րդ դարի վերջին այս դպրոցում է դասավանդել ազգային- ազատագրական շարժման հայտնի գործիչ, դաշնակցական Հովսեփ Արղությանը։
1918 թվի գարնանը Ջալալօղլիում է գտնվում հայկական բանակային կորպուսի դիվիզիան՝ ՀՀ ազգային հերոս, գեներալ-հրամանատար Անդրանիկ Օզանյանի գլխավորությամբ։ Նույն թվականին, երբ Հայաստանի և Վրաստանի միջև տեղի է ունենում զինված բախում, ստեղծվում է Լոռու “Չեզոք գոտին”, որտեղ ընդգրկվում է նաև Ստեփանավանի տարածաշրջանը։ Այս ժամանակաշրջանի հայ ազգային-ազատագրական պայքարն է նկարագրել գրող Խաչիկ Դաշտենցն իր “Ռանչպարների կանչը”գրքի “Բերդ” գլխում։
1921 թ. փետրվարի 11-ին Լոռու "Չեզոք գոտին" վերացվեց, և Ստեփանավանը՝ շրջակա գյուղերով միացվեց Լոռի-Փամբակի գավառին, որը Խորհրդային Հայաստանի 9 գավառներից մեկն էր։
1923 թ. ի պատիվ հեղափոխական գործիչ Ստեփան Շահումյանի Ջալալօղլին վերանվանվեց Ստեփանավան։
Ստեփանավան քաղաքը զգալի տուժել է 1988-ի Սպիտակի երկրաշարժից։ Հետագա տարիներին քաղաքն սկսեց վերակառուցվել, և տարածվել նաև Ձորագետի ձախ ափին։
2010 թ. Ստեփանավան քաղաքը նշեց իր 200-ամյակը։
Facebook
Location on Google Maps
YouTube