Հոկտեմբերի 8-ը ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օր է սահմանվել ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ։ Այն համընկնում է կոմիտեի վերջնական կազմավորման օրվա հետ. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունիսի 28-ին, եւ ըստ անցումային դրույթների՝ սկսել լիարժեք գործել հոկտեմբերի 8-ից։