Հարգելի համաքաղաքացիներ
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանում տեղի կունենա «Ստեփանավան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից ներկայացված կոշտ կենցաղայնին թափոնների հավաքման գործունեության տեխնիկական վերազինման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության (www.env.am) և Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):