ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1985թ.-ին առաջարկել է յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 5-ը նշել որպես Կամավորների միաջազգային օր հանուն տնտեսական և սոցիալական զարգացման (International Volunteer Day for Economic and Social Development) կամ պարզապես Կամավորների միաջազգային օր (International Volunteer Day): Կամավորներ են համարվում այն մարդիկ, որոնք իրենց ազատ ժամանակը նվիրում են հասարակությանն օգնելուն, հասարակական տարատեսակ խնդիրներ լուծելուն: Գործունեության ոլորտները, որտեղ կարելի է հանդիպել կամավորների անհատույց աշխատանքին, իսկապես շատ են և բազմազան: Կամավորները նվիրում են հասարակությանն իրենց տաղանդը, ժամանակը, էներգիան՝ չսպասելով պարգևատրման:
|