Ստեփան Շահումյանի հուշարձանը գտնվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի կենտրոնում։ Հուշարձանը տեղադրվել է 1982 թվականին, քանդակագործը Արա Հարությունյանն է, քարտաշ վարպետներն են Սարգիս և Վահե Դերմենջյանները։ Ընդգրկված է Ստեփանավանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Լոռվա աշխարհը բազմաթիվ տաղանդաշատ զավակներ է տվել: Նրանցից մեկը,ժողովրդի կողմից սիրված և Ժողովրդական դերասանի պատվավոր կոչմանն արժանացած՝ թատրոնի և կինոյի մեծ նվիրյալ, ռեժիսոր, քաղաքական և հասարակական գործիչ, Երևանի և իր ծննդավայր Ստեփանավանի պատվավոր քաղաքացի Սոս Սարգսյանն է: Զարմանալի չէ, որ քաղաքի զբոսայգում բացված նրա արձանը միշտ շրջապատված է լինում այցելուներով:
2015թ. եղեռնի 100-ամյակի կապակցությամբ «Դեսին» պուրակում տեղադրվել է խաչքար և քանդակագործ Գրիգոր Մանուկյանի մոնումենտալ «Խաչպար» արձանը։
Դեռևս Հայրենական պատերազմի տարիներն էին, երբ մեծանուն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն առաջարկեց աղբյուր-հուշարձանների միջոցով հավերժացնել պատերազմի մասնակից հերոսների հիշատակը:
Խորհրդային Հայաստանի տարածքում տեղադրված առաջին նմանատիպ հուշարձաններից մեկն է Ստեփանավան քաղաքում գտնվող աղբյուր-հուշարձանը, որի նախագիծն իրականացվել է դեռևս 1943 թվականին:
Մեծանուն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի խոսքերն են՝
«Հայաստանում աղբյուրներ շատ կան... Իմ նախագծերով կառուցված բազմաթիվ աղբյուր-հուշարձանների կոմպոզիցիոն հնարները շատ են բազմազան և ընդհանուր շատ բան ունեն ժողովրդական ստեղծագործությունների հետ, թեև դրանք հնչում են նորովի. այդ են վկայում շատ տեղերում, օրինակ Ստեփանավանում և այլուր կառուցված աղբյուր-հուշարձանները»։
https://www.irates.am/hy/1588973021
․
2018թվականին Ստեփանավան քաղաքի Գագարինի պուրակում տեղադրվել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի առաջին նախագահ Ավետիք Սահակյանի (Հայր Աբրահամ) կիսանդրին։
https://www.irates.am/hy/1596215714
2024թ դեկտեմբերի 7-ին լրացավ Սպիտակի երկրաշարժի 36 տարին: Հայաստանի հյուսիսային մարզերի գլխին եկած պատուհասի արդյունքում զոհվել է ավելի քան 25000 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 130000 մարդ, իսկ 500000-ից ավելին մնացել էր անօթևան: Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ավանդաբար հարգանքի տուրք է մատուցվում՝ քահանաների աղոթքներով և ծաղիկներով:
Facebook
Location on Google Maps
YouTube