Հարգելի համաքաղաքացիներ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենք (2014) հունիսի 21-ի ՀՕ- 110-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին (Փոփոխությունները 2023 թվականի մայիսի 3) Օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ․նոյեմբերի 19-Ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության 28 դեկտեմբերի 2023 թվականի N 2343 - Ն որոշման հավելվածի համաձայն, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանում 2025թ․ դեկտեմբերի 16-ին ժամը 12։00-ին, և Ուրասար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում 2025թ․ դեկտեմբերի 16-ին ժամը 13։00 տեղի կունենա «Ստեփձոր-1» ՍՊԸ-ի «Չքնաղ-1» ՓՀԷԿ-ի կառուցման հանրային քննարկումը /1-ին հանրային քննարկում/։
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր 25 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան էլեկտրոնային հասցեով (stepanavan.hamaynqapetaran@gmail.com):
Հանրային լսման պատասխանատու՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ ՝ Արսեն Ավագյան, հեռ․ 0256-2-22-33, էլ․ փոստ stepanavan.hamaynqapetaran@gmail.com: