ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
(կենտրոնը` Ստեփանավան քաղաք)
3 (ք․Ստեփանավան, գ.Ուրասար, գ․ Կաթնաղբյուր, գ․Արմանիս)
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Լոռվա կանաչ բարձրավանդակում` Ձորագետի նշանակալի կիրճի կողքին է գտնվում Ստեփանավան կոչվող գողտրիկ քաղաքը, որը հաճախ անվանում են Լոռվա մարգարիտ։
Դեռևս մ.թ.ա. II-I դարերում Ստեփանավանն իր շրջակայքով կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը և մտել է Արտաշեսյան թագավորության մեջ։ Մ.թ.ա III-II-րդ հազարամյակներում ներկայիս Ստեփանավանից 1 կմ հեռավորության վրա՝ արևմտյան մասում են պահպանվել անմշակ ժայռաբեկորներով կառուցված միաշար պարիսպներով ամրոցի առանձին հատվածներ:Քաղաքի շրջակայքում պահպանվել են նաև մ.թ.ա. XIII-IX դարերում ձևավորված դամբարանադաշտեր:
Մ.թ. 1-ից 4-րդ դարերում Ստեփանավանը եղել է Արշակունյաց թագավորության կազմում։ 385 թ.-ին Մեծ Հայքի բաժանումից հետո Տաշիր գավառի մեջ մնացել է հայկական մարզպանության կազմում։ Քաղաքի հնադարյան պատմության վկայություններից մեկը հարավ-արևմտյան մասում գտնվող V-VI դ.դ. «Չեչմանիս» եկեղեցու պահպանված խորանի հատվածի երկու առանձին մասերն են և եկեղեցու հյուսիսային պատի մոտ, ներքուստ, դրված երկատված խաշքարը:
Որպես բնակատեղի, Ստեփանավանը սկիզբ է առել V դարից, ինչը հիմնավորում է V-XII դարերում քաղաքի հուսիս-արևմտայն մասում, Ձորագետի կիրճում, գետի ձախափնյա ձորալանջին կառուցված և ներկայումս պահպանված «Աչաջուր» գյուղատեղի կիսավեր եկեղեցին՝ շուրջը կանոնավոր քարերով շարված մի քանի շինությունների փլատակներով:
10-րդ դարում Ստեփանավանը եղել է պատմական Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյանների) թագավորության մայրաքաղաքը։ Դավիթ Անհողին թագավորի (989-1048 թթ.) օրոք Կյուրիկյանների թագավորությունը հզորացել և ընդլայնել է թագավորության տարածքները, իսկ Ստեփանավանի տարածքը «Լոռե» անվանումով կազմել է թագավորության կալվածքի մի մասը։ 1118-1122 թթ. վրաց թագավոր Դավիթ Շինարարը մաքրել է Լոռին թուրք սելջուկներից և այն միացրել Վրաստանին։ 1185 թ.-ից սկսած Ստեփանավանն իր շրջակա տարածքներով Լոռու կազմում տրվել է Զաքարյաններին։
Քաղաքի բազմադարյան պատմության մեկ այլ վկայությունը՝ քաղաքի արևմտյան մասում, Ձորագետ և Օրան-Լոռե գետերի միախառնման տեղում, բարձր հրվանդանի վրա XII-XVII դարերում կառուցված «Օրան-Լոռե» գյուղատեղին է, որտեղ ներկայումս պահպանվել են ուղղանկյուն հատակագծով բնակելի շինությունների հիմնապատերը:«Օրան-Լոռե»-ի սահմանից ներքև՝ Տաշիր գետի կիրճում է գտնվում միջնադարյան գյուղատեղի, որը տարածված է կիրճի թեք լանջով,տարածքում կան ժամանակաշրջանին բնորոշ խեցեղենի բեկորներ:
17-րդ դարի սկզբին Ստեփանավանի տարածք են գաղթել Շահ Աբասի հալածանքներից փախած հայեր և հիմնել են Չեչմանիս բնակատեղին։
1801 թվականին Լոռու կազմում Ստեփանավանի տարածքը միացվել է Ռուսաստանին։ Այդ տարիներին Ցարական Ռուսաստանի Եկատերինա կայսրուհու գահակալության ժամանականերից սկսած այս տարածքներ են աքսորվել մեծ թվով սպաներ, նաև կուսանոցների կույսեր, ովքեր ընտանիք կազմելով 1804 թվականին հիմնել են Սլաբոդկա անունով նոր թաղամասը, որի կառուցապատումն իրականացվել է շինարարական որոշակի սկզբունքներով։ Այս պատճառով հետագայում գյուղը հաճախ են կոչել գյուղաքաղաք, քաղաք։ Ներկայումս դրանք Կոմիտաս, Մայակովսկի, Անդրանիկ փողոցներն են, ուր մինչև հիմա էլ կան ռուսական տնաշինական ոճով կառուցված տներ։ Մայակովսկի փողոցի տներից մեկում էլ բնակվել է ռուս մեծ բանաստեղծ Մայակովսկու մայրը՝ Ալեքսանդրա Պավլենկոն իր ծնողների հետ:
1810 թ. տարածքը հանդես է եկել որպես քաղաք և կրել է Ջալալօղլի (Ջալալի որդի՝ իրանալեզու ծագումնաբանությամբ) անվանումը՝ ի պատիվ Արցախի իշխանական տոհմի՝ Հասան-Ջալալյանների։ Այս մասին է վկայում Ստեփանավանի քաղաքային գերեզմանատանը պահպանված հուշաքարը հետևյալ հայատառ մակագրությամբ՝ «Ավանս հիմնեց որդին իշխան Դավիթ Հասան-Ջալալյանց՝1810»:
1826 թվականի ռուս-պարսկական պատերազմի ընթացքում ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Ստեփանավանում տեղակայված ռուսական կայազորը, որը գլխավորել է ռուս անվանի զորավար, 1812 թվականի Հայրենական պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Դենիս Դավիդովը:
1829 թվականին Ստեփանավանի կիրճում ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է ռուս բանաստեղծ և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոեդովի դին Թեհրանից Թիֆլիս տեղափոխախող մարդկանց:
1842 թվականի աշխարհագիր մատյաններում գյուղաքաղաքը, ինչպես նաև Ստեփանավանի կիրճով անցնող Ձորագետը նշվում է Կամենկա անվանումներով:
Ստեփանավանում գործել է չորսամյա երկսեռ դպրոց, որտեղ 1879-1883 թթ. կրթությունն է ստացել մեծ գրող Հովհաննես Թումանյանը։ 19-րդ դարի վերջին այս դպրոցում է դասավանդել ազգային- ազատագրական շարժման հայտնի գործիչ Հովսեփ Արղությանը։
1918 թվականի մայիսի 19-ից 21-ը Ստեփանավանում է գտնվել հայկական բանակային կորպուսի դիվիզիան՝ գեներալ-մայոր Անդրանիկ Օզանյանի գլխավորությամբ, որն այդ օրերին քաղաքի մատույցներում կատաղի մարտեր է վարել թուրքական զորքի դեմ: Նույն թվականին, երբ Հայաստանի և Վրաստանի միջև տեղի է ունեցել զինված բախում, ստեղծվել է Լոռու “Չեզոք գոտին”, որտեղ ընդգրկվել է նաև Ստեփանավանի տարածաշրջանը։ Այս ժամանակաշրջանի հայ ազգային-ազատագրական պայքարն է նկարագրել գրող Խաչիկ Դաշտենցն իր «Ռանչպարների կանչը» «Բերդ» գլխում։
1921 թ. փետրվարի 11-ին Լոռու "Չեզոք գոտին" վերացվել է, և Ստեփանավանը՝ շրջակա գյուղերով միացվել է Լոռի-Փամբակի գավառին, որը Խորհրդային Հայաստանի 9 գավառներից մեկն էր։
1923 թ. ի պատիվ 20-րդ դարի ականավոր քաղաքական գործիչ Ստեփան Շահումյանի, որը 1899 թվականին Ստեփանավանում հիմնել է Հայաստանում առաջին մարքսիստական խմբակը, քաղաքը վերանվանվել է Ստեփանավան։ Ստեփանավան քաղաքը զգալի տուժել է 1988-ի Սպիտակի երկրաշարժից։ Երկրաշարժից հետո քաղաքը վերակառուցվել է և տարածվել նաև Ձորագետի ձախ ափին։
2018 թ․ համայնքների խոշորացման արդյունքում Ստեփանավան քաղաքին են միացել Արմանիս, Ուրասար և Կաթնաղբյուր վարչական բնակավայրերը։
Ստեփանավան խոշորացված համայնքն օր օրի գեղեցկանում ու զարգանում է և իր գունագեղ առանձնահատկություններով գրավում է աշխարհի տարբեր մասերից մեր երկիր ժամանող զբոսաշրջիկների և հյուրերի:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
683
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
-4.2
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
16.7
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1) Արմանիս վարչական միավոր
1.2) Ուրասար վարչական միավոր
1.3) Կաթնաղբյուր վարչական միավոր
5.4
7.2
18.0
stepanavan.lori@mta.gov.am
1901
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
140
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
116
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.1 համայնքային ծառայողներ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հիմնախնդիրը
Ակնկալվող լուծումը
ք. Ստեփանավան
1.Ստեփանավան համայնքը դարձնել աշխարհին կապված, զբոսաշրջային, ակտիվ, համագործակցող և մեծ պահանջարկ ունեցող համայնք:
1. Համագործակցություն Դեսին քույր քաղաքի հետ, որը հնարավորություն կտա տվյալ քաղաքի պոտենցիալ զբոսաշրջային կազմակերպություններին ներկայացնել համայնքի կողմից առաջարկվող զբոսաշրջային պրոդուկտներ/փաթեթներ, որի արդյունքում կլինի զբոսաշրջիկների ներհոսք: /2025թ-2027թ/2.Համագործակցություն ՀՀ և արտերկրի տուրիստական ընկերությունների հետ, որի արդյունքում տեղի կունենա ՀՀ և արտերկրի զբոսաշրջիկների ներհոսք դեպի Ստեփանավան /2025թ-2027թ/3. Ստեփանավան համայնքում էկոտուրիզմի եւ արշավային տուրիզմի երթուղիների ստեղծում,որոնք կապում են Ստեփանավան քաղաքը պատմամշակութային եւ բնական գեղատեսիլ վայրերի հետ /2025թ-2027թ/4. Ստեփանավան համայնքում հանգստյան տների կառուցում, որը կնպաստի զբոսաշրջիկների ներհոսքի ավելացմանը։ /2025թ-2027թ/
2. Ստեփանավան համայնքը դարձնել աշխատող, ագրոտնտեսապես զարգացած համայնք
1. Ստեփանավան համայնքում մշակել ՓՄՁ նոր ֆինանսական աջակցության ծրագրեր, նախագծեր, նոր ներդրումների ներգրավման նպատակով։ /2025թ-2027թ/2.Ստեփանավան համայնքը բարենպաստ միջավայր հեռավար աշխատանքի համար,նոր աշխատատատեղերի ստեղծում, ենթակառուցվածքների բարելավում, բնակչության եկամուտների ավելացում, ներքին միգրացիայի կանխարգելում: /2025թ-2027թ/3.Ստեփանավան համայնքում ստեղծել զարգացող օրգանական գյուղատնտեսություն, որը կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը և առողջ սնվելու մշակույթի ձևավորմանը: /2026թ/
3. Ստեղծել կրթված, մշակութահեն, նորարարական և ժամանցով հագեցած տեխնոարվեստի կենտրոն հանդիսացող համայնք:
1. Ստետեփանավան համայնքում ստեղծել արդի գրադարան և երիտասարդական կենտրոն /2025-2026թ/2. Ստեփանավան համայնքում ստեղծել ոչ ֆորմալ ուսուցման կենտրոններ:
4. Ստեղծել մրցունակ, թափանցիկ և տեղեկատվական լայն հարթակ ունեցող տեղական ինքնակառավարման մարմին:
1.Ստեղծել ներառական և բաց կառավարման գործընկերության հարթակ, որը հնարավորություն կտա քաղաքացիների, ՀԿ-ների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների առաջարկությունները ՏԻՄ-իններկայացնելդիմումների միջոցով /2023-2027թ/2. Ստեփանավան համայնքում գործարկել GIS համակարգ, որի միջոցով կիրականացվեն համայնքին վերաբերող և զարգացմանը նպաստող տվյալների հավաքագրում, պահպանում, մշակում: /2023-2027թ/3. Ստեփանավան համայնքում ստեղծել տեղեկատվական հարթակ, որը կբարձրացնի հանրային կառավարման հաշվետվողականությունն ու թափանցիկությունը/2023-2024թ/4. Վերազինել համայնքապետարանն անհրաժեշտ ժամանակակից տեխնիկայով և նորարար թվային ծրագրերով/ լուծումներով, որոնք հասանելի կլինեն համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների աշխատակիցներին։ Այդպիսով, համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների միջև կապը ավելի արդյունավետ կլինի և կբարձրանա աշխատակիցների օգգ-ն /2023-2027թ/5. Զարգացնել Ստեփանավան համայնքի ֆոնդհայթհայթման ներուժը՝ զարգացման ծրագրերի կայուն ֆինանսավորման համար /2023-2027թ/
5.Ստեղծել դիմակայուն, ինքնատիպ և կանաչ համայնք:
1.Մշակել կանաչապատման գործընթացներն ու խնամքն իրականացնող համակարգ, որը նպատակաուղղված է լանդշաֆտների ձևավորմանը/2023-2027թ/2. Ստեղծել կոշտ կենցաղային թափոնների վերամշակման արդյունավետ գործող համակարգ, որը կբերի հավելյալ արժեքի ստացմանը/2023-2025թ/3.Ստեղծել էներգախնայող մեխանիզմներ, որոնք հասանելի կլինեն համայնքի բնակիչների համար և կապահովեն գիշերային լուսավորության ցանցը:/2023-2027թ/4. Մարդկանց ապահովել պատշաճ կացարաններով՝ պահպանելով սեյսմակայունության, անվտանգության (ստորգետնյա կացարաններ) ներառականության բոլոր նորմերը: /2023-2027թ/5.Վերանորոգել համայնքի փողոցները, սալիկապատել կենտրոնի փողոցները քաղաքին գեղեցկություն հաղորդելու համար: /2023-2027թ/6.Համայնքում զարգացնել ԱՌԿ կարողությունները և հասարակությանը պատրաստել աղետների դիմագրավմանը՝ թե բնական, թե մարդածին /2023-2027թ/
Ստեփանավան, քաղաք Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում։ Անվանվել է Ստեփան Շահումյանի անունով։Աշխարհագրություն
Քաղաքը գտնվում է Ձորագետի հովտում, գետին հարակից հարթավայրի վրա, Բազումի լեռնաշղթայից հյուսիս։ Հեռավորությունը Երևանից 144 կմ է, Վանաձորից՝ 30 կմ։ Ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա։
Ունի բարեխառն չափավոր խոնավ կլիմա։ Միջին ջերմաստիճանը հունվարին -4,2 °C է, հունիսին՝ +16,7 °C, տեղումների տարեկան միջին քանակը՝ 683 մմ։ Ձմեռները ձյունառատ են։ Շրջակայքում կան անտառներ, բնական շինանյութերի մեծ պաշարներ։ Քաղաքն իր բնակլիմայական պայմանների շնորհիվ հանդիսանում է Հայաստանի առողջարանային բնակավայրերից մեկը։
Ստ. Շահումյանը Ստեփանավան քաղաքի կլիման և բնությունը համեմատել է Շվեյցարիայի բնության և կլիմայի հետ:
Ստեփանավան քաղաքը դարերի պատմություն ունի։ Դեռևս մ. թ.ա. 2-րդից 1-ին դարերում Ստեփանավանն իր շրջակայքով կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը և մտել է Արտաշեսյան թագավորության մեջ։ Մ.թ. 1-ից 4-րդ դարերում եղել է Արշակունյաց թագավորության կազմում։ 385 թ.-ին Մեծ Հայքի բաժանումից հետո Տաշիր գավառի մեջ մնացել է հայկական մարզպանության կազմում։ 10-րդ դարում եղել է պատմական Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյանների) թագավորության մայրաքաղաքը՝ Լոռե բերդաքաղաքով։ Դավիթ Անհողինի (989-1048 թթ.) օրոք Կյուրիկյանների թագավորությունը հզորացավ և ընդլայնեց թագավորության տարածքները, իսկ Ստեփանավանի տարածքը “Լոռե” անվանումով կազմեց թագավորության կալվածքի մի մասը։ 1185 թ.-ից սկսած Ստեփանավանն իր շրջակա տարածքներով Լոռու կազմում տրվեց Զաքարյաններին։
1118-1122 թթ. վրաց թագավոր Դավիթ Շինարարը մաքրեց Լոռին թուրք սելջուկներից և այն միացրեց Վրաստանին։
17-րդ դարի սկզբին Ստեփանավանի տարածք են գաղթում Շահ Աբասի հալածանքներից փախած հայեր և հիմնում են Չեչմանիս բնակատեղին։
1801 թվին Տաշիր գավառի կազմում Ստեփանավանի տարածքը նույնպես կցվել է Ռուսաստանին։ Այդ տարիներին Ցարական Ռուսաստանի Եկատերինա կայսրուհու գահակալության ժամանականերից այս տարածքներ են աքսորվում մեծ թվով սպաներ, նաև կուսանոցների կույսեր, ովքեր ընտանիք կազմելով հիմնում են Սլաբոդկա անունով նոր թաղամասը։ Ներկայումս դրանք Կոմիտաս, Մայակովսկի, Անդրանիկ փողոցներն են, ուր մինչև հիմա էլ կան ռուսական տիպի տներ։ Մայակովսկի փողոցի տներից մեկում էլ բնակվել են ռուս մեծ բանաստեղծ Մայակովսկու ծնողները։
1810 թ. տարածքը հանդես է եկել որպես քաղաք և կրել է Ջալալօղլի (“ջալալի որդի” թուրք.) անվանումը՝ ի պատիվ Արցախի իշխանական Հասան-Ջալալյաններ տոհմի։ Այս մասին է վկայում Ստեփանավանում գտնվող գերեզմանատան հուշաքարը՝ “Ավանս հիմնեց որդին իշխան Դավիթ Հասան-Ջալալյանց՝ 1810”։
Ջալալօղլի քաղաքի հիմնադիրներից և քաղաքը շենացնողներից են նաև Գրիգորյանների, Առաքելյանների, Ջիլավյանների, Մելիքսեթյանների, Սարգսյանների, Դադիվանյանների և այլ առևտրական ընտանիքները։
18-րդ դարում Ջալալօղլին եղել է Լոռու միակ քաղաքը։ Այստեղ գործել է չորսամյա երկսեռ դպրոց, որտեղ 1879-1883 թթ. կրթությունն է ստացել մեծ գրող Հովհաննես Թումանյանը։ 19-րդ դարի վերջին այս դպրոցում է դասավանդել ազգային- ազատագրական շարժման հայտնի գործիչ, դաշնակցական Հովսեփ Արղությանը։
1918 թվի գարնանը Ջալալօղլիում է գտնվում հայկական բանակային կորպուսի դիվիզիան՝ ՀՀ ազգային հերոս, գեներալ-հրամանատար Անդրանիկ Օզանյանի գլխավորությամբ։ Նույն թվականին, երբ Հայաստանի և Վրաստանի միջև տեղի է ունենում զինված բախում, ստեղծվում է Լոռու “Չեզոք գոտին”, որտեղ ընդգրկվում է նաև Ստեփանավանի տարածաշրջանը։ Այս ժամանակաշրջանի հայ ազգային-ազատագրական պայքարն է նկարագրել գրող Խաչիկ Դաշտենցն իր “Ռանչպարների կանչը”գրքի “Բերդ” գլխում։
1921 թ. փետրվարի 11-ին Լոռու "Չեզոք գոտին" վերացվեց, և Ստեփանավանը՝ շրջակա գյուղերով միացվեց Լոռի-Փամբակի գավառին, որը Խորհրդային Հայաստանի 9 գավառներից մեկն էր։
1923 թ. ի պատիվ հեղափոխական գործիչ Ստեփան Շահումյանի Ջալալօղլին վերանվանվեց Ստեփանավան։
Ստեփանավան քաղաքը զգալի տուժել է 1988-ի Սպիտակի երկրաշարժից։ Հետագա տարիներին քաղաքն սկսեց վերակառուցվել, և տարածվել նաև Ձորագետի ձախ ափին։
2010 թ. Ստեփանավան քաղաքը նշեց իր 200-ամյակը։
ԱՐՄԱՆԻՍ
Բնակչությունը ՝ 404 Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 34 կմ Հեռավորությունը Ստեփանավան քաղաքից՝ 5.4 կմ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 1520-1600 մ Արմանիս բնակավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքից մոտ 5.4 կմ դեպի արևմուտք։ Հիմնադրվել է Ալաշկերտից գաղթած հայերի կողմից 1870 թվականին։ Արմանիս բնակավայրը ունի Լեռնային բարեխառն մայրցամաքային կլիմա՝ ցրտաշունչ, ձյունառատ, բայց համեմատաբար մեղմ ձմեռներով և զով ամառներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը -50C է։ Հուլիսի ջերմանստիճանը +160C, տեղումների միջին քանակը 700մմ։
ՈՒՐԱՍԱՐ
Բնակչությունը ՝ 397 Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 33 կմ Հեռավորությունը Ստեփանավան քաղաքից՝ 7.2 կմ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 1525 մ Ուրասար բնակավայրը մտնում է ՀՀ Լոռու մարզի, Ստեփանավան համայնքի կազմի մեջ։։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1525մ է։ Հեռավորությունը մարզկենտրոնից 33կմ հյուսիս-արևմուտք, իսկ Ստեփանավան քաղաքից 10կմ դեպի արևմուտք։ Ուրասար բնակավայրը նախկինում անվանել են Նովո-Պոկրովկա, իսկ խորհրդային տարիներին՝Կույբիշևո, որը հիմնադրվել է 1855 թվականի հոկտեմբերի 14-ին: 1994թ․ ապրիլ ամսից գյուղը վերանվանվել է Բազումի լեռնաշղթայի ամենաբարձր սարի անունով, որի բարձրությունը հասնում է 2950մ և կոչվում է Ուրասար՝, գագաթին ծվարում են ուրուրները։ Ուրասար բնակավայրի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը 700(մմ) է: Օդի միջին ջերմաստիճանը հունվար ամսին -5(°C) է, իսկ հուլիս ամսին՝ 14(°C)։
ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ
Բնակչությունը ՝ 818 Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 54 կմ Հեռավորությունը Ստեփանավան քաղաքից՝ 18 կմ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 1650 մ Գյուղը գտնվում է ՀՀ հյուսիսային մասում, Բազումի լեռների հյուսիսային լանջերին, գյուղը բարձրադիր լեռնային է, գտնվում է ծովի մակերևույթից 1650 մ. բարձրության վրա: Գյուղի տարածքով է հոսում Ձորագետ գետը: Գյուղամերձ սոճու անտառները, հանքային ջրերի աղբյուրները և մաքուր օդը յուրօրինակ կոլորիտ են հաղորդում զբոսաշրջիկներին:Գյուղը հիմնվել է 1830-ական թվականներին: Արևմտյան Հայաստանի Գյուլհերան գյուղի գաղթականների կողմից: Մինչև այդ հանդիսացել է հեռագնա արոտավայր: Կաթնաղբյուր բնակավայրի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով: Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը 700 (մմ) է: Օդի միջին ջերմաստիճանը հունվար ամսին -5 (0C) է, իսկ հուլիս ամսին՝ 14 (0C):
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ» ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Facebook
Location on Google Maps
YouTube