|
17.11.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Այսօր նշվում է Ուսանողների միջազգային օրը, որի առթիվ շնորհավորում եմ միջին մասնագիտական հաստատությունների և ԲՈՒՀ-երի բոլոր ուսանողներին։ Ջերմորեն շնորհավորում եմ հատկապես Ստեփանավան համայնքի կրթական օջախներում սովորող մեր ուսանողներին։ Սիրելի ուսանողներ, ձեր նորարար գաղափարները, ստեղծագործական միտքը, գիտելիքները, ձգտումներն ու հայրենասիրությունը կարևոր դեր ունեն մեր համայնքի առաջընթացի, զարգացման և մեր երկրի լուսավոր ապագայի ձևավորման գործում։ Ձեզ մաղթում եմ հաստատակամություն՝ ձեր կյանքի լավագույն նպատակներին հասնելու ճանապարհին։ Եղեք առողջ, նպատակասլաց, միշտ պատրաստ կատարելագործվելու և ինքնահաստատվելու՝ ձեր գիտելիքն ի բարօրություն հարազատ բնօրրանի զարգացմանը ծառայեցնելով։
|
|
|
17.11.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի համաքաղաքացիներ Հրավիրում ենք մասնակցելու Ստեփանավան համայնքի 2026 թվականի բյուջեի և Տեղական տուրքերի և վճարների մասին հանրային քննարկմանը, որը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11.00-ին՝ Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում: Ակնկալում ենք համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում: Միասին կերտենք մեր համայնքի ապագան։
|
|
|
14.11.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻՆ ԳՈՒՄԱՐԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
|
Ստեփանավան համայնքի ավագանին գումարեց հերթական նիստը, որը վարեց համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը: Ավագանին միաձայն հաստատեց օրակարգի 6 և հավելյալ 5 հարցերը: Նիստի մանրամասներին ծանոթացեք՝ անցնելով հղումով՝ https://www.youtube.com/watch?v=IPGl7iTnY2Q :
|
|
|
14.11.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենք (2014) հունիսի 21-ի ՀՕ- 110-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին (Փոփոխությունները 2023 թվականի մայիսի 3) Օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ․նոյեմբերի 19-Ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության 28 դեկտեմբերի 2023 թվականի N 2343 - Ն որոշման հավելվածի համաձայն, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանում 2025թ․ դեկտեմբերի 16-ին ժամը 12։00-ին, և Ուրասար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում 2025թ․ դեկտեմբերի 16-ին ժամը 13։00 տեղի կունենա «Ստեփձոր-1» ՍՊԸ-ի «Չքնաղ-1» ՓՀԷԿ-ի կառուցման հանրային ...
Մանրամասն |
|
|
14.11.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 17-ից 21-ը՝ ժամը 08։00-18։00-ն, Ստեփանավանի հրաձգարանի տարածքում անցկացվելու է հրաձգության գործնական պարապմունք: Խնդրում ենք պահպանել զգուշավորություն
|
|
|
13.11.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՐՋԵԼ Է ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՎ
|
|
Ստեփանավան համայնքի ղեկավարը ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ աշխատանքային շրջայցով եղել է Ռումինական թաղամասում, որտեղ արդեն ավարտին են մոտեցել սուբվենցիոն ծրագրով իրականացվող 6, 8, 12, 14, 20 շենքերի ջերմամեկուսացման աշխատանքները:Համայնքի ղեկավարը հետևել է նաև 2025 թ. մասնակցային բյուջետավորման շրջանակներում ընթացքի մեջ գտնվող «Ստեփանավանի քաղաքային գերեզմանոցների պարսպապատում և հարակից տարածքների բարեկարգում» ծրագրի շինարարական աշխատանքներին։Նա զրուցել է շինարարների հետ, հետաքրքրվել գործընթացի կազմակերպմամբ, ներկայացրել որոշ դիտարկումներ՝ աշխատանքներն առավել որակով կազմակերպելու նպատակով։Ծրագրի ավարտից հետո Ստեփանավանի քաղաքային գերեզմանոցները կունենան ամբողջությամբ պարսպապատ ...
Մանրամասն |
|
|
12.11.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Ստեփանավանի համայնքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարին ներկայացվեցին տարբեր բաժինների կատարած աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերը։ Արմեն Գրիգորյանը հանդես եկավ դիտարկումներով և առաջարկություններով: Հանձնարարվեց առավել նպատակային կազմակերպել առաջիկա գործողությունները՝ հստակ ժամկետներով և պատասխանատվությամբ, որպեսզի տարեվերջյան ամփոփումը լինի արդյունավետ և հաջողված:
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |