30.06.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի համաքաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ հուլիսի 1-ից-4-ը՝ ժամը 08։00-18։00-ն, Ստեփանավանի հրաձգարանի տարածքում անցկացվելու է հրաձգության գործնական պարապմունք: Խնդրում ենք պահպանել զգուշավորություն:
|
|
26.06.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի նորակոչիկներ Ձեզ վստահված է hայրենիքին ծառայելու սրբազան պատիվը, և ես վստահ եմ, որ այդ պատիվը դուք կկրեք բարձր գիտակցությամբ և պատասխանատվությամբ։ Զինվորագրվելով Հայոց բանակին՝ դուք ոչ միայն համալրում եք մեր երկրի պաշտպանական ուժերը, այլև ձեր անգնահատելի ներդրումն եք բերում պետության կայացման և անվտանգության ապահովման կարևոր գործին։ Դուք դառնում եք այն առանցքը, որի վրա հիմնվում է մեր բանակի զորությունն ու դիմակայունությունը։ Այս նոր ու վճռորոշ փուլում ձեզանից պահանջվում է զգոնություն, կարգապահություն, կամքի ուժ և նվիրում։ Վստահ եմ՝ դուք համալրում եք Հայոց բանակի շարքերը գիտակցելով ձեր առաքելության կարևորությունը և պատրաստ եք ձեր ուժերի ներածին չափով ծառայել հայրենիքին։ Սիրելի նորակոչիկներ, ...
Մանրամասն |
|
26.06.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
|
Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է նորակոչիկներին, զրուցել նրանց հետ, մաղթել անփորձանք ծառայություն և փոխանցել այն հավատը, որ յուրաքանչյուրը պատվով պետք է կրի հայոց բանակի զինվորի բարձր կոչումը։ Ստեփանավանի և հարակից բնակավայրերի նորակոչիկներն այսօր՝ հունիսի 26-ին մեկնեցին համալրելու հայոց բանակի շարքերը, ծառայելու հայրենիքին՝ նվիրվածությամբ և արժանապատվությամբ։ Նորակոչիկներին բարի ծառայություն մաղթեցին նաև հոգևորականներ, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ, ուժային կառույցների աշխատակիցներ, նորակոչիկների ծնողներ, հարազատներ։ Աստված պահապան մեր զինվորներին: Աստված պահապան Հայոց բանակին: Խաղաղություն Հայոց աշխարհին:
|
|
26.06.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ԵՄ ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇԱԲԱԹ-2025-Ը
|
Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը շնորհակալագրերով պարգևատրեց նախաձեռնությանը մասնակցած հաստատություններինԱրդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:2022 թվականից «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրին միացած Ստեփանավան համայնքում այս տարի կազմակերպվեց 12 թեմատիկ միջոցառում : Բնապահպանական կրթություն և ծառատունկ• Մարզադպրոցի տարածքում երեխաների մասնակցությամբ իրականացվել է ծառատունկ՝ որպես սիրո և հոգատարության դրսևորում բնության հանդեպ Ուսումնական այց դեպի արևային կայան• Թիվ 6 դպրոցի աշակերտներն այցելել են արևային կայան, սովորել ...
Մանրամասն |
|
25.06.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ԳՈՒՄԱՐԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
|
Ստեփանավան համայնքի ավագանին հունիսի 25-ին գումարեց ութերորդ նստաշրջանի վեցերորդ նիստը, որը վարեց Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը: Նիստի օրակարգին և ընթացքին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով։
|
|
23.06.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի բուժաշխատողներ Ստեփանավանի Բժշկական Կենտրոնի հարգելի նվիրյալներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ: Բժիշկ լինելը պարզապես մասնագիտություն չէ, այլ հոգու կոչում, մարդկային բարձր առաքելություն և մեծագույն պատասխանատվություն։ Ձեր անձնվեր ու անդուլ ծառայության շնորհիվ են հարյուրավոր կյանքեր փրկվում, մարդկանց վերադարձվում առողջությունը, հավատը ու հույսը։ Օրը լավագույն առիթ է ևս մեկ անգամ ձեր արհեստավարժ աշխատանքը գնահատելու, երախտագիտության խոսք հղելու ձեր նվիրվածության, մասնագիտական բարձր պատրաստվածության ու մարդկային որակների համար։ Ձեր կատարած դժվարին ու պատասխանատու գործն անգնահատելի ներդրում է մեր համայնքի առողջ և բարեկեցիկ ապագայի կերտման գործում։ Մաղթում ...
Մանրամասն |
|
20.06.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի համաքաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ հունիսի 23-ից-27-ը՝ ժամը 08։00-18։00-ն, Ստեփանավանի հրաձգարանի տարածքում անցկացվելու է հրաձգության գործնական պարապմունք: Խնդրում ենք պահպանել զգուշավորություն:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |