|
14.11.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենք (2014) հունիսի 21-ի ՀՕ- 110-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին (Փոփոխությունները 2023 թվականի մայիսի 3) Օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ․նոյեմբերի 19-Ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության 28 դեկտեմբերի 2023 թվականի N 2343 - Ն որոշման հավելվածի համաձայն, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանում 2025թ․ դեկտեմբերի 16-ին ժամը 12։00-ին, և Ուրասար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում 2025թ․ դեկտեմբերի 16-ին ժամը 13։00 տեղի կունենա «Ստեփձոր-1» ՍՊԸ-ի «Չքնաղ-1» ՓՀԷԿ-ի կառուցման հանրային ...
Մանրամասն |
|
|
13.11.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՐՋԵԼ Է ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՎ
|
|
Ստեփանավան համայնքի ղեկավարը ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ աշխատանքային շրջայցով եղել է Ռումինական թաղամասում, որտեղ արդեն ավարտին են մոտեցել սուբվենցիոն ծրագրով իրականացվող 6, 8, 12, 14, 20 շենքերի ջերմամեկուսացման աշխատանքները:Համայնքի ղեկավարը հետևել է նաև 2025 թ. մասնակցային բյուջետավորման շրջանակներում ընթացքի մեջ գտնվող «Ստեփանավանի քաղաքային գերեզմանոցների պարսպապատում և հարակից տարածքների բարեկարգում» ծրագրի շինարարական աշխատանքներին։Նա զրուցել է շինարարների հետ, հետաքրքրվել գործընթացի կազմակերպմամբ, ներկայացրել որոշ դիտարկումներ՝ աշխատանքներն առավել որակով կազմակերպելու նպատակով։Ծրագրի ավարտից հետո Ստեփանավանի քաղաքային գերեզմանոցները կունենան ամբողջությամբ պարսպապատ ...
Մանրամասն |
|
|
12.11.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Ստեփանավանի համայնքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարին ներկայացվեցին տարբեր բաժինների կատարած աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերը։ Արմեն Գրիգորյանը հանդես եկավ դիտարկումներով և առաջարկություններով: Հանձնարարվեց առավել նպատակային կազմակերպել առաջիկա գործողությունները՝ հստակ ժամկետներով և պատասխանատվությամբ, որպեսզի տարեվերջյան ամփոփումը լինի արդյունավետ և հաջողված:
|
|
|
12.11.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԲԵՄ
|
Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի նախաձեռնությամբ տասնամյակների դադարից հետո Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի բեմում կրկին փայլեց թատերարվեստը՝ բեմ բարձրացավ առաջին պրեմիերան՝ «Սևազգեստ մարդիկ» կատակերգությունը։ Դահլիճը լեփ-լեցուն էր, հանդիսատեսը՝ ոգևորված։ Թատերարվեստի վերականգնմանն ուղղված աշխատանքներն սկսվեց համայնքի ղեկավարի խորհրդական Գագիկ Շիրմազանյանի ղեկավարությամբ, ձևավորվեց թիմ՝ համախմբելով Վանաձոր և Ստեփանավան քաղաքների ներուժը։ Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հանդիսատեսի ջերմ արձագանքը վկայում է, որ թատրոնի վերադարձը ճիշտ ուղու վրա է։ Սա միայն սկիզբն է՝ նոր, հույսով լեցուն մշակութային ճանապարհի։ Թատրոնի լույսը վառվել է, և այն այլևս չի մարի։
|
|
|
12.11.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Ստեփանավան համայնքի հարգելի բնակիչներ, հիշեցնում ենք, որ Ստեփանավան համայնքի բյուջեի նկատմանբ ձեր պարտավորությունները կարող եք կատարել նաև համայնքապետարանում՝ անկանխիկ եղանակով (բանկային քարտով, POS տերմինալի միջոցով)։ Համայնքապետարանում վճարելու դեպքում գանձվում է ավելի քիչ միջնորդավճար՝ ընդամենը 0,5%, քան բանկերում։ Վճարումները պետք է կատարել մինչև 2025թ նոյեմբերի 30-ը։ Չվճարելու դեպքում կհաշվարկվի տույժ՝ օրենքով սահմանված կարգով:
|
|
|
11.11.25
ՇՐՋԱՅՑ՝ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
|
Ստեփանավան համայնքի ղեկավարը հետևել է 2025թ.-ի սուբվենցիոն ծրագրով իրականացվող «Մեղապարտ, Ռուսթավելի, Սուրբ Նշան փողոցների հիմանորոգման և Գ. Նժդեհի փողոցի մայթերի մասնակի բարեկարգման աշխատանքների»-ի ընթացքին: Շինաշխատանքների հետ կապված Արմեն Գրիգորյանն արել է իր դիտարկումները, տվել մի շարք հանձնարարականներ:
|
|
|
10.11.25
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՏԻՄ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
ՏԻՄ ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ, ավագանու հարգելի՛ անդամներ Նոյեմբերի 10-ին նշվում է Տեղական ինքնակառավարման մարմինների օրը՝ ժողովրդավարական պետության հիմքերից մեկը և համայնքների զարգացման կարևոր հենասյունը, որի առթիվ սիրով շնորհավորում եմ բոլորիս: Այսօր մեզ է վիճակված մի պատվաբեր առաքելություն՝ նպաստել ՏԻՄ համակարգի զարգացմանը, այն դարձնել արդիական ու արդյունավետ: Սիրելի՛ գործընկերներ, եկե՛ք միասին շարունակենք ծառայել մեր համայնքի բարօրությանը, մեր բնակիչների հարմարավետ ու ապահով կյանքին։ Մաղթում եմ նպատակասլացություն, հաստատակամություն և համախմբվածություն՝ հանուն մեր համայնքի առաջընթացի:
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |