|
06.11.25
«ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ Է
|
|
Ստեփանավանի քաղաքային գրադարանում մեկնարկել է «Դպրոցական Մատենադարան» կրթամշակութային ծրագիրը, որը Մատենադարանի նախաձեռնությամբ իրականացվող շրջիկ ցուցադրություն-վարպետաց դաս է՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի՝ 4-6-րդ, 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների համար։ Ծրագիրը նպատակ ունի ներկայացնել հայկական ձեռագրերի ընդօրինակման, նկարազարդման և վերականգնման արվեստը, ձևավորել հետաքրքրություն և սեր հայկական միջնադարյան մշակույթի նկատմամբ,նպաստել մշակութային ժառանգության արժևորմանն ու պահպանմանը։ Ստեփանավանում ծրագիրը մեկնարկել է մեծ հետաքրքրությամբ․ առաջին փուլում իրականացվել է չորս դասընթաց, որոնց մասնակցել են շուրջ 70 աշակերտ՝ ինչպես Ստեփանավան քաղաքի, այնպես էլ վարչական ...
Մանրամասն |
|
|
06.11.25
ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Ստեփանավան համայնքի ղեկավարի հանձնարարությամբ Ստեփանավանի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները սկսել են գերեզմանոցների տարածքների մաքրման աշխատանքները։ Տարիների ընթացքում կուտակված մացառներն ու խոտածածկը հեռացվում են՝ տարածքը բարեկարգ տեսքի բերելու նպատակով։ Արմեն Գրիգորյանը, կարևորելով համայնքի մաքուր և խնամված միջավայրի ապահովումը, այսօր տեղում հետևել է աշխատանքների ընթացքին, արել իր դիտարկումները։
|
|
|
04.11.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Սոցիալական ոլորտի հարգելի աշխատակիցներ Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։ Ձեր աշխատանքը հանդիսանում է մեր հասարակության մարդասիրական և պատասխանատու ոլորտներից մեկը։ Դուք մեծ նվիրումով և բարեսրտությամբ աջակցում եք սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիներին, նպաստում նրանց կյանքի որակի բարելավմանը։ Ձեր հետևողական ու նվիրական գործունեությունը կարևոր ներդրում է պետության սոցիալական քաղաքականության իրականացման գործում։ Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում համայնքապետարանի, միասնական սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային կենտրոնի, ինչպես նաև համայնքում գործող աջակցության կենտրոնների բոլոր մասնագետներին՝ խոցելի խմբերի անձանց ու ընտանիքների ...
Մանրամասն |
|
|
03.11.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի քաղաքացիներ Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ից 16:00-ն, ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ սպասարկման ծառայություններ կմատուցեն Ստեփանավան համայնքում՝ քաղաքային հրապարակում (համայնքապետարանի դիմաց)։ Գրասենյակի միջոցով մատուցվում են ինչպես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, այնպես էլ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից իրականացվող ծառայություններ, մասնավորապես. ՀՀ ՆԳՆ ՄՔԾ կողմից՝ ա․ անձնագրի փոխանակում, բ․ hանրային ծառայությունների համարանիշի տեղեկանքի տրամադրում, գ․ հաշվառման տեղեկանքի տրամադրում, դ․ ժամանակավոր պաշտպանության վկայականի տրամադրում և (կամ) փոխանակում, ե․ հաշվառումից հանում, զ․ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ...
Մանրամասն |
|
|
03.11.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«Վեոլիա Ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ Ստեփանավան համայնքի 3-րդ և 4-րդ միկրոշրջանի ջրագծերը արդիականացվել են, որոնց փորձարկումը նախատեսվում է նոյեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը՝ 9:00-ից մինչև 19:00-ն։ Խնդրում ենք փորձարկման ընթացքում հնարավոր ջրատարումների կամ ջրի ճնշման տատանումների դեպքում պահպանել զգուշություն:
|
|
|
23.10.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 27-ից 31-ը՝ ժամը 08։00-18։00-ն, Ստեփանավանի հրաձգարանի տարածքում անցկացվելու է հրաձգության գործնական պարապմունք: Խնդրում ենք պահպանել զգուշավորություն:
|
|
|
22.10.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 10:00-ին , Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Ստեփանավան, Ս. Սարգսյան 1) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ նիստ։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |