|
12.11.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԲԵՄ
|
Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի նախաձեռնությամբ տասնամյակների դադարից հետո Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի բեմում կրկին փայլեց թատերարվեստը՝ բեմ բարձրացավ առաջին պրեմիերան՝ «Սևազգեստ մարդիկ» կատակերգությունը։ Դահլիճը լեփ-լեցուն էր, հանդիսատեսը՝ ոգևորված։ Թատերարվեստի վերականգնմանն ուղղված աշխատանքներն սկսվեց համայնքի ղեկավարի խորհրդական Գագիկ Շիրմազանյանի ղեկավարությամբ, ձևավորվեց թիմ՝ համախմբելով Վանաձոր և Ստեփանավան քաղաքների ներուժը։ Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հանդիսատեսի ջերմ արձագանքը վկայում է, որ թատրոնի վերադարձը ճիշտ ուղու վրա է։ Սա միայն սկիզբն է՝ նոր, հույսով լեցուն մշակութային ճանապարհի։ Թատրոնի լույսը վառվել է, և այն այլևս չի մարի։
|
|
|
11.11.25
ՇՐՋԱՅՑ՝ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
|
Ստեփանավան համայնքի ղեկավարը հետևել է 2025թ.-ի սուբվենցիոն ծրագրով իրականացվող «Մեղապարտ, Ռուսթավելի, Սուրբ Նշան փողոցների հիմանորոգման և Գ. Նժդեհի փողոցի մայթերի մասնակի բարեկարգման աշխատանքների»-ի ընթացքին: Շինաշխատանքների հետ կապված Արմեն Գրիգորյանն արել է իր դիտարկումները, տվել մի շարք հանձնարարականներ:
|
|
|
10.11.25
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՏԻՄ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
ՏԻՄ ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ, ավագանու հարգելի՛ անդամներ Նոյեմբերի 10-ին նշվում է Տեղական ինքնակառավարման մարմինների օրը՝ ժողովրդավարական պետության հիմքերից մեկը և համայնքների զարգացման կարևոր հենասյունը, որի առթիվ սիրով շնորհավորում եմ բոլորիս: Այսօր մեզ է վիճակված մի պատվաբեր առաքելություն՝ նպաստել ՏԻՄ համակարգի զարգացմանը, այն դարձնել արդիական ու արդյունավետ: Սիրելի՛ գործընկերներ, եկե՛ք միասին շարունակենք ծառայել մեր համայնքի բարօրությանը, մեր բնակիչների հարմարավետ ու ապահով կյանքին։ Մաղթում եմ նպատակասլացություն, հաստատակամություն և համախմբվածություն՝ հանուն մեր համայնքի առաջընթացի:
|
|
|
07.11.25
Ի ԼՈՒՐ՝ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ
|
|
ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N 1422-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-իN 201-Լ որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի մեջ։ ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N 1426-Լ որոշմամբ հաստատվել է 2025 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը : Կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով https://www.e-gov.am/gov-decrees/item/45367/։ Ծրագրի և կարգի վերաբերյալ լրացուցիչ ...
Մանրամասն |
|
|
07.11.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի նոյեմբերի 14-ին, ժամը 14:30-ին , Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Ստեփանավան, Ս. Սարգսյան 1) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի երրորդ նիստը։
|
|
|
07.11.25
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
|
Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի նախաձեռնությամբ համայնքապետարանում ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվեցին համայնքի սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող մի շարք հարցեր։ Համայնքի ղեկավարը կարևորեց գործընթացի արդյունավետ կազմակերպումը՝ ընդգծելով մշտադիտարկման և վերահսկողության անհրաժեշտությունը, ինչը կնպաստի առավել թափանցիկ և հետևողական համակարգի ձևավորմանը։ Նշվեց, որ ընդհանուր առմամբ եկամուտների հավաքագրման ընթացքը նորմալ է, սակայն տրվեց հանձնարարական առավել ակտիվ աշխատանք իրականացնել այս ուղղությամբ, քանի որ եկամուտների հավաքագրման ցուցանիշն ուղիղ համեմատական է համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ծավալներին։ Համայնքի ...
Մանրամասն |
|
|
06.11.25
«ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ Է
|
|
Ստեփանավանի քաղաքային գրադարանում մեկնարկել է «Դպրոցական Մատենադարան» կրթամշակութային ծրագիրը, որը Մատենադարանի նախաձեռնությամբ իրականացվող շրջիկ ցուցադրություն-վարպետաց դաս է՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի՝ 4-6-րդ, 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների համար։ Ծրագիրը նպատակ ունի ներկայացնել հայկական ձեռագրերի ընդօրինակման, նկարազարդման և վերականգնման արվեստը, ձևավորել հետաքրքրություն և սեր հայկական միջնադարյան մշակույթի նկատմամբ,նպաստել մշակութային ժառանգության արժևորմանն ու պահպանմանը։ Ստեփանավանում ծրագիրը մեկնարկել է մեծ հետաքրքրությամբ․ առաջին փուլում իրականացվել է չորս դասընթաց, որոնց մասնակցել են շուրջ 70 աշակերտ՝ ինչպես Ստեփանավան քաղաքի, այնպես էլ վարչական ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |