|
03.11.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի քաղաքացիներ Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ից 16:00-ն, ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ սպասարկման ծառայություններ կմատուցեն Ստեփանավան համայնքում՝ քաղաքային հրապարակում (համայնքապետարանի դիմաց)։ Գրասենյակի միջոցով մատուցվում են ինչպես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, այնպես էլ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից իրականացվող ծառայություններ, մասնավորապես. ՀՀ ՆԳՆ ՄՔԾ կողմից՝ ա․ անձնագրի փոխանակում, բ․ hանրային ծառայությունների համարանիշի տեղեկանքի տրամադրում, գ․ հաշվառման տեղեկանքի տրամադրում, դ․ ժամանակավոր պաշտպանության վկայականի տրամադրում և (կամ) փոխանակում, ե․ հաշվառումից հանում, զ․ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ...
Մանրամասն |
|
|
03.11.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«Վեոլիա Ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ Ստեփանավան համայնքի 3-րդ և 4-րդ միկրոշրջանի ջրագծերը արդիականացվել են, որոնց փորձարկումը նախատեսվում է նոյեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը՝ 9:00-ից մինչև 19:00-ն։ Խնդրում ենք փորձարկման ընթացքում հնարավոր ջրատարումների կամ ջրի ճնշման տատանումների դեպքում պահպանել զգուշություն:
|
|
|
23.10.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 27-ից 31-ը՝ ժամը 08։00-18։00-ն, Ստեփանավանի հրաձգարանի տարածքում անցկացվելու է հրաձգության գործնական պարապմունք: Խնդրում ենք պահպանել զգուշավորություն:
|
|
|
22.10.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 10:00-ին , Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Ստեփանավան, Ս. Սարգսյան 1) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ նիստ։
|
|
|
22.10.25
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ <ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ> ՄԵՋ:
|
|
Հարգելի քաղաքացիներ ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N 1447-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27–ի N 105–Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի» մեջ ։ Փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։ Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40։
|
|
|
15.10.25
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ <ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ> ՄԵՋ:
|
Հարգելի քաղաքացիներ ՀՀ կառավարության 2 հոկտեմբերի 2025 թվականի N 1399–Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի» մեջ։ Փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով Ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին` 81-40 ։
|
|
|
14.10.25
ԾՐԱԳԻՐ՝ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
|
|
Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից իրականացվում է «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրը։Ծրագրի շրջանակում, ի թիվս ՀՀ այլ քաղաքների, Գյումրիում ևս ստեղծվում է Փախստականների Համայնքային Խորհուրդ, որը հյուրընկալվելու է «Կանանի» սոցիալհոգեբանական կենտրոն ՀԿ-ի կողմից և որին կարող են անդամակցել նաև Լոռու մարզում, այդ թվում Ստեփանավանում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք։Համայնքային Խորհուրդների նպատակն է՝աջակցել տեղահանված անձանց՝ իրենց իրավունքները պաշտպանելու և համայնքային կյանքում ավելի ակտիվ ներգրավվելու ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |