Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի,սպորտի,կրթության,սոցիալական աջակցության,առողջապահության և տուրիզմի բաժնի պետ (ծածկագիր 2.1-4)։
Բաժնի պետը
- կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարմանը
- աջակցում է համայնքի կրթական և մշակութային, առողջապահական և այլ հիմնարկների գործունեության կազմակերպմանը, մեթոդաբանական օգնություն է ցուցաբերում նրանց, աջակցում է մշակութային միջոցառումների, փառատոնների, տոնախմբությունների, հյուրախաղերի, տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումների կազմակերպման աշխատանքներին,
- աջակցում է Ստեփանավան համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, ազգային արհեստների, ժողովրդական ստեղծագործական, գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը,
- կազմակերպում է համայնքում իրականացվող պետական երիտասարդական քաղաքականությանը վերաբերող ծրագրերի կազմման և իրականացման աշխատանքները,
- կազմակերպում է համայնքային ենթակայության մշակութային և կրթական կազմակերպություններում ուսումնադաստիարակչական աշխատանքների պատշաճ իրականացումը,
- կազմակերպում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառման, նրանց կրթական հաստատություններում ընդգրկման աշխատանքները:
- առողջապահական մարմինների հետ համատեղ կազմակերպում է համայնքային ենթակայության մասնագիտացված դպրոցներում, նախադպրոցական այլ կրթական հաստատություններում երեխաների առողջության ապահովման համար համապատասխան պայմանների ստեղծման և անհրաժեշտ միջոցառումների իրականացման գործընթացը:
- ապահովում է հանրային միջոցառումների կանոնակարգման աշխատանքները,
- կազմակերպում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հաշվառման, նրանց ցուցաբերվող տարաբնույթ սոցիալական օգնություների տրամադրման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքները,
10. համայնքի տարածքում գործող մարզադպրոցի գործունեության կառավարման, ֆիզիկական կուլտուրայի և բակային սպորտի մասսայականացման վերաբերյալ եզրակացություններ և առաջարկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին,
- մասնակցում է համայնքի հնգամյա ռազմավարական զարգացման ծրագրի կազմմանը
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ`
- բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2018թ. հունվարի 1-ը համայնքային ծառայության , պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
- ՀՀ Սահմանադրության,«Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Խնալակալության և հոգաբարձության մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման, «Նախադպրոցական կրթության մասին», «Կրթության մասին» օրենքների,«Սոցիալական աջակցության մասին», «Երեխաների իրավունքների մասին»,«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին»,«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին»ՀՀ օրենքների,աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթներին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
ե) «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12–րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),
է) անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Ստեփանավանի համայնքապետարանում և Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում, ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1500-ն` բացի շաբաթ, կիրակի օրերից:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնների անձնագրերին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմ (ք.Ստեփանավան,Սոս Սարգսյան 1, հեռ.՝ 0256-2-26-74) և Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.՝ 0322-4-09-27)։
Մրցույթը կկայանա 24.08.2023թ.. ժամը 1100-ին Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 09.08.2023թ .ժամը 1500-ն :