2000թ.-ից Հայաստանում հունիսի 29-ին նշվում է Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրը: Արցախյան ազատամարտից հետո հայկական կողմից անհետ կորել է ավելի քան 400 մարդ: Նրանց որոնման նպատակով ձեռնարկվել և ձեռնարկվում են համապատասխան քայլեր: Ամեն տարի Եռաբլուրն այս օրը մարդաշատ է լինում: Անհետ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ հավաքվում են նրանց հարազատներ, ղեկավար անձինք, հասարակության տարբեր ներկայացուցիչներ` հարգանքի տուրք մատուցելու և միմյանց սփոփանքի խոսքեր ասելու: