ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հունվարի 11-ը համարվում է տարվա «ամենաքաղաքավարի» ամսաթիվը. այսօր նշվում է «Շնորհակալության» համաշխարհային օրը: Մարդիկ լավ են գիտակցում գեղեցիկ վարվելակերպի նշանակությունը, անհրաժեշտությունը իրենց առօրյա կյանքում, սակայն երախտագիտության մեծ մասը արտահայտում են` առանց դրա իմաստը հասկանալու: Բայց չէ որ երախտագիտության խոսքերը մոգական հատկությամբ են օժտված. նրանց միջոցով մարդիկ միմյանց ուրախություն են պարգևում, ուշադրություն ցուցաբերում, առանց որի մարդը չի կարող: Հոգեբանները համոզված են, որ երախտագիտության խոսքերը բանավոր «շոյանքներ» են, որոնք ընդունակ են հանգստացնել ու ջերմացնել դիմացինի սիրտը: Կարևորը, որ «շնորհակալությունը» հնչի մաքուր սրտով: Պատահական չէ ժողովրդի մեջ հնուց եկած այն հավատալիքը, որ երախտագիտության խոսքերը չի կարելի արտահայտել գրգռված վիճակում:
|