ՀՀ ազգային ժողովն 2021 թվականի մայիսի 5-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը: Այսպիսով, ապրիլի 19-ը Հայաստանում նշվում է որպես հարկ վճարողի օր:
Առաջարկվող փոփոխության համաձայն՝ բարենպաստ պայմաններ կստեղծվեն hարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարելու սկզբունքի արմատավորման և հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար։