| 
                            
                                    04.11.25  
                                    ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 
                         | 
                     
                    
                        | 
                            
                            Սոցիալական ոլորտի հարգելի աշխատակիցներ Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։ Ձեր աշխատանքը հանդիսանում է մեր հասարակության մարդասիրական և պատասխանատու ոլորտներից մեկը։ Դուք մեծ նվիրումով և բարեսրտությամբ աջակցում եք սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիներին, նպաստում նրանց կյանքի որակի բարելավմանը։ Ձեր հետևողական ու նվիրական գործունեությունը կարևոր ներդրում է պետության սոցիալական քաղաքականության իրականացման գործում։ Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում համայնքապետարանի, միասնական սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային կենտրոնի, ինչպես նաև համայնքում գործող աջակցության կենտրոնների բոլոր մասնագետներին՝ խոցելի խմբերի անձանց ու ընտանիքների ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    03.11.25  
                                    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
                         | 
                     
                    
                        | 
                            
                            Հարգելի քաղաքացիներ Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ից 16:00-ն, ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ սպասարկման ծառայություններ կմատուցեն Ստեփանավան համայնքում՝ քաղաքային հրապարակում (համայնքապետարանի դիմաց)։ Գրասենյակի միջոցով մատուցվում են ինչպես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, այնպես էլ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից իրականացվող ծառայություններ, մասնավորապես. ՀՀ ՆԳՆ ՄՔԾ կողմից՝ ա․ անձնագրի փոխանակում, բ․ hանրային ծառայությունների համարանիշի տեղեկանքի տրամադրում, գ․ հաշվառման տեղեկանքի տրամադրում, դ․ ժամանակավոր պաշտպանության վկայականի տրամադրում և (կամ) փոխանակում, ե․ հաշվառումից հանում, զ․ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    03.11.25  
                                    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
                         | 
                     
                    
                        | 
                            
                             «Վեոլիա Ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ Ստեփանավան համայնքի 3-րդ և 4-րդ միկրոշրջանի ջրագծերը արդիականացվել են, որոնց փորձարկումը նախատեսվում է նոյեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը՝ 9:00-ից մինչև 19:00-ն։  Խնդրում ենք փորձարկման ընթացքում հնարավոր ջրատարումների կամ ջրի ճնշման տատանումների դեպքում պահպանել զգուշություն: 
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    23.10.25  
                                    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
                         | 
                     
                    
                        | 
                            
                             Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 27-ից 31-ը՝ ժամը 08։00-18։00-ն, Ստեփանավանի հրաձգարանի տարածքում անցկացվելու է հրաձգության գործնական պարապմունք: Խնդրում ենք պահպանել զգուշավորություն: 
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    22.10.25  
                                    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
                         | 
                     
                    
                        | 
                            
                             Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 10:00-ին , Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Ստեփանավան, Ս. Սարգսյան 1) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ նիստ։ 
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    22.10.25  
                                    ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ <ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ> ՄԵՋ:
                         | 
                     
                    
                        | 
                            
                             Հարգելի քաղաքացիներ ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N 1447-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել  Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27–ի N 105–Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի» մեջ ։  Փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։  Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40։ 
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    15.10.25  
                                    ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ <ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ> ՄԵՋ: 
                         | 
                     
                    
                        
                            
                            Հարգելի քաղաքացիներ ՀՀ կառավարության 2 հոկտեմբերի 2025 թվականի N 1399–Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի» մեջ։ Փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով Ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին` 81-40 ։  
                             | 
                     
                 
                
             | 
			
				| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |