Ստեփանավան համայնքի ղեկավարն այսօր՝ ապրիլի 12֊ին, մասնակցել է համայնքում իրականացվող ծառատունկի աշխատանքներին Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ "Ստեփանավանի կոմունալ սպասարկում և բարեկարգում" ՀՈԱԿ֊ի աշխատակիցները Անդրանիկի փողոցում այսօր ևս շարունակել են ծառատունկը։ Աշխատանքներին տեղում հետևել և ծառեր է տնկել նաև Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, ով ծառատնկման աշխատանքներին ներկա բնակիչներին հորդորել է խնամքով վերաբերվել և, անհրաժեշտության դեպքում, կենդանիների կողմից պատճառվող վնասներից պաշտպանել նորատունկ ծառերը։