05.09.24
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
|
Ստեփանավան համայնքի ղեկավարին կից Կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմինը սեպտեմբերի 4-ին գումարեց առաջին նիստը: Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մովսիսյանը, ողջունելով ներկաներին, խոսեց հանձնաժողովի առաքելության մասին: Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, սոցիալական աջակցության և տուրիզմի բաժնի պետ Գայանե Ղալաչյանը խոսեց ոլորտում կատարված, ինչպես նաև առաջիկայում սպասվելիք աշխատանքների մասին: Որպես արդյունավետ աշխատանքի առաջնային պայման՝ կարևորվեց ակտիվ համագործակցությունը, թիմային աշխատանքը: Հանձնաժողովի անդամների հետ քննարկվեցին համայնքի ...
Մանրամասն |
|
04.09.24
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՓՐԿԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
2008 թ. սկսած ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 4-ը Հայաստանում նշվում է որպես Փրկարարի օր: Հայ փրկարարները հսկայական դեր են ունեցել տարբեր ժամանակներում հայ ժողովրդի առաջ ծառացած բարդ ու դժվարին իրավիճակներում: Ոոլորտի նվիրյալների անձնուրաց ու սրտացավ աշխատանքի շնորհիվ է, որ հաղթահարվում են տարերային աղետներն ու արտակարգ իրավիճակները, փրկվում մարդկային կյանքեր: Ոլորտի հարգարժան աշխատակիցներ, ՆԳՆ Ստեփանավանի հրշեջ փրկարար ջոկատի, Ստեփանավանի «Լոռէ» փրկարար ջոկատի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Ձեր հերոսական, անձնվեր և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ այսօր ունենք բնակչության վստահությունը, սերն ու հարգանքը վայելող կառույցներ: Վստահ եմ, որ այսուհետ ևս ...
Մանրամասն |
|
04.09.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի համաքաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 6֊ին՝ ժամը 08։00֊18։00֊ն, Ստեփանավանի հրաձգարանի տարածքում անցկացվելու է հրաձգության գործնական պարապմունք:
|
|
02.09.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Էներգախնայողության աջակցության հիմնադրամը «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքներում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագրի շրջանակներում իրականացնում է հետաքրքրված տնային տնտեսությունների էներգաարդյունավետ միջոցառումներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցել տնային տնտեսություններին փոքրածավալ էներգաարդյունավետ միջոցառումների իրականացման աշխատանքներում, որոնք կնպաստեն տնային տնտեսության էներգետիկ ծախսերի նվազեցմանը, տան հարմարավետության բարձրացմանը, տան աշխատանքի վրա ծախսված աշխատանքի կրճատմանը: Ընտրված տնտեսության համար նախատեսվում է շուրջ 350 հազար դրամի ներդրում հիմնադրամի կողմից, սակայն անհրաժեշտ ...
Մանրամասն |
|
01.09.24
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի աշակերտներ, ուսանողներ, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ, ծնողներ Այսօր Գիտելիքի, գրի և դպրության օրն է: Արագորեն զարգացող աշխարհում միայն գիտելիքի ու հմտությունների զգալի պաշարով է հնարավոր հասնել առաջընթացի, ուստի բաց մի թողեք ձեզ տրված այդ հնարավորութունը, եղեք նպատակասլաց, սովորեք, նվաճեք մասնագիտական բարձունքներ, գիտելիքներով զինված՝ եղեք բանիմաց և առաջնորդող: Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա և 2024-25 ուստարվա մեկնարկի առթիվ: Նոր ուսումնական տարին թող լինի առավել հագեցած և արդյունավետ, քանզի որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ է եղել գերակա նպատակ: Այս օրը կարևոր է հատկապես առաջին անգամ դպրոց հաճախող աշակերտների համար: Նրանց մաղթում եմ լուսավոր ճանապարհ ...
Մանրամասն |
|
28.08.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
ԾԱՆՈՒՑՈՒՄ Հանրային լսում կազմակերպելու վերաբերյալ 1.2024թ. օգոստոսի 12-ին ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարան է ստացվել «Հայնախագիծ» ԲԲ ընկերության տնօրենի գրությունը՝ հասցեագրված Ստեփանավան համայնքի ղեկավար Ա. Գրիգորյանին: Գրությամբ հայտնվել է, որ ՀՀ Կառավարության 2023թ. նոյեմբերի 30-ի թիվ 2093 որոշմամբ սահմանված ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրում 144 տեղանոց կրթահամալիրի կառուցման համար անցկացված մրցույթում «Էներգո Շին Պլյուս» ՍՊԸ-ն ճանաչվել է հաղթող կազմակերպություն, որի նպատակով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքիև ՀՀ կառավարության 19.11.2015թ. N 1325-Ն որոշման ...
Մանրամասն |
|
28.08.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Ուրախ ժամանց նախընտրող սիրելի ստեփանավանցիներ Ստեփանավանի համայնքապետարանը կրկին հրավիրում է բոլորիդ քաղաքային հրապարակ՝ միասին անցկացնելու ամռան վերջին ուրբաթ օրը՝ օգոստոսի 30-ը : Պարային երեկոյի բարձր տրամադրությունը կապահովի DJ Հայկոն: Հանդիպում ենք օգոստոսի 30-ին՝ ժամը 19:00-ին՝ Ստեփանավանի քաղաքային հրապարակում:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |