Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.10.24 ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Անձրևային հեղեղումների, գետերի վարարումների, սելավների վտանգներից մեր համայնքները, գյուղական բնակավայրերը, ինֆրակառույցները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է հետևել շրջակա միջավայրի մաքրության պահպանությանը:
Գետերի, հեղեղատարների, սելավատարների հուների խցանումներից և դրա հետևանքներից խուսափելու համար բնակչությանը հորդորում ենք զերծ մնալ վերոնշյալ վայրերում տարատեսակ թափոններ լցնելուց, շինարարական կամ կենցաղային աղբ թափելուց:
16.10.24 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝
Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։
Նշված ժամանակահատվածում հանրապետության մի շարք շրջաններում, հատկապես կենտրոնական գոտում, այդ թվում նաև Երևանում կթափվի հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափ տեղում։
15.10.24 ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ԳՈՒՄԱՐԵՑ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ, որը վարեց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հրահատ Աբրահամյանը:
Օրակարգի երկու հարցերի՝ Ստեփանավան համայնքի 2024թ բյուջեի երրորդ եռամսյակի կատարման մասին և ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 2024թ բյուջեում փոփոխություններ կատարելու մասին զեկույցով հանդես եկավ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ էլմիրա Ռևազյանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=DtpnstCnV14 :
15.10.24 ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Ստեփանավանի և տարածաշրջանի գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողների հանդիպումը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների հետ:
 
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, տնտեսվարողների կողմից վերհանվեցին աշխատանքային գործունեության ընթացքում առաջ եկող տարբեր խնդիրներ, որոնք մտահոգվելու տեղիք են տալիս և որոնք լուծման անհրաժեշտություն ունեն:
15.10.24 ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ԷՐ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ:
Ստեփանավան համայնքի ղեկավարի կողմից շնորհակալագրի է արժանացել Երևանի պետական կամերային երգչախումբը:
Հոկտեմբերի 15-ին համերգային ծրագրով Ստեփանավանում էր Երևանի պետական կամերային երգչախումբը:
Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի տնօրինության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը նվիրված էր Կոմիտասի 155-ամյակին:
Երևանի պետական կամերային երգչախումբը հանդես եկավ հոգևոր և աշխարհիկ խմբերգերով, ժողովրդական երգերի մշակումների կատարումներով:
08.10.24 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի համաքաղաքացիներՏեղեկացնում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենք (2014) հունիսի 21-ի ՀO- 110-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին (Փոփոխությունները 2023 թվականի մայիսի 3) Օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. նոյեմբերի 19-Ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության 28 դեկտեմբերի 2023 թվականի N 2343 - Ն որոշման հավելվածի /այսուհետ որոշում/ համաձայն, Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանում 2024թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին և Ուրասար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում նոյեմբերի 5-ին՝ ժամը 13:00 տեղի կունենա «Ստեփձոր-1» ՍՊԸ-ի ... Մանրամասն
07.10.24 ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հոկտեմբերի 7-ին ՀՀ-ում նշվում է Գրադարանավարի օրը: Տոնն առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2004 թ-ին: Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում միշտ գրի ու գրքի հանդեպ առանձնակի վերաբերմունք ու սեր է ունեցել, ինչի շնորհիվ էլ պահպանել է իր ազգային ինքնությունը, ինչպես նաև համաշխարհային մշակույթի ու արվեստի մեջ ունեցել իր ուրույն տեղն ու դերը:Գիտելիքի ու գրքի հանդեպ սերն է մեր ազգին օգնել անցնելու դարերի միջով, հաղթահարելու ծանր և դժվար օրեր, ամրապնդելու իր կամքը, ազատասիրական ոգին: Հարգելի գրադարանավարներ, Ստեփանավանի քաղաքային գրադարանի հարգելի՛ աշխատակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ:Նույն նվիրումով շարունակեք ձեր բարի և կարևոր առաքելությունը՝ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
13.05.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.04.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.04.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
03.03.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավան համայնքի ղեկավարի 2021թ, հաշվետվություն
25.02.2022թ Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվա
08.02.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.02.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
29.12.2021թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
25.11.2021թ. Ստեփանավան համայնքի նորընտիր ավագանու
02.12.2021թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
20.08.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
 09.07.2020թ. ավագանու արտահերթ նիստ
 26.06.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09.04.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
 20 02 2020թ Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվ
04.02.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
23.12.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
11.10.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
27.09.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
30.07.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09.07.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
26.06.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
12.04.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավանի համայնքապետի 2018թ հաշվետվություն
26.02.2019թ.Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվա
25.01.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09. 01. 2019 թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
12. 11. 2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
15.10.2018 Ստեփանավան համայնքի ավագնու նիստ
27.08.2018թ Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
31.07.2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
23.07.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
20.07.2018 թ, Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
02.07.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
30.05.2018 թ, Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
13.04.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
27․03․2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
27.02.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
29.01.2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner