Քաղաքները զարգանում են ոչ միայն որպես ճարտարապետական, վարչական և մշակութային, այլև որպես հոգևոր միավորներ: Ամեն քաղաք ունի իր հոգևոր կենտրոնը: Ստեփանավանում դա Սուրբ Սարգիս եկեղեցին է, որը կառուցվել է Օրբելյան իշխանների կողմից 11-12 դդ:
https://www.facebook.com/profile.php?id=100034098543371
Մատուռը կառուցվել է 1870-ական թվականներին։ Կառույցը սիրված վայր է դարձել ինչպես բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների և հովեկների համար, ովքեր գալիս են աղոթելու, հանգստություն գտնելու և վերականգնվելու։ Այն գտնվում է բլրի վրա, որտեղից բացվում է գեղատեսիլ տեսարան, շրջապատված է գեղատեսիլ ու խիտ անտառներով, ինչը մատուռին տալիս է միանգամայն յուրահատուկ հմայք։
Սուրբ Աստվածածնի բարեխոսության եկեղեցու շինարարությունը սկսվել է 19-րդ դարի կեսերին , որն ավարտվել է 1901թ․ զանգերի տեղադրմամբ։ Չնայած, որ զանգը տեղադրվել էր եկեղեցու կառուցումից տարիներ անց, այն գործող է եղել։
Պահպանվել են կառույցի չափաբերական մատյանները և տաճարի վանահայրերի անվանացանկը՝ սկսած 1885 թվականից․ օրինակ` Իլյա Խանդամովը հոգևորական ծառայություն է իրականացրել 1885-1895 թթ․, Գրիգորի Բունիաթովը՝ 1895-1900թթ․, Յակով Բոգատիրյովը՝ 1900-1901 և այլն։
Խորհրդային իշխանության հաստատումից հետո եկեղեցին դադարել է գործել։ Այն ծառայում էր սկզբում որպես կինոթատրոն, հետո որպես պահեստ։ 1989թ․ Սուրբ Աստվածածնի եկեղեցին հայտնվել է վթարային վիճակում։
2015թ․ բանասիրական գիտությունների դոկտոր Միքայել Ամիրխանյանի ջանքերի շնորհիվ սկսվել է եկեղեցու վերականգնման գործընթացը։ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը աջակցել է շինության տանիքի վերականգնման առաջարկին՝ դիմելով Լոռու մարզպետարան և Ուրասարի գյուղապետին՝ նախաձեռնությանն աջակցելու խնդրանքով։ Հենց այդպես, եկեղեցին տանիք ձեռք բերեց, տեղադրվել են դռներ և պատուհաններ, մաքրվել են ներսի հատվածն ու բակը։
Նախաձեռնությանը միացել է նաև Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոսը (Չուլջյան)։
Տոներին եկեղեցի են գալիս քահանաներ և պատարագ մատուցում։
Լուսաղբյուրը Կաթնաղբյուր գյուղի միակ մատուռն է։ Այն կառուցվել է 1952 թվականին Սինամ Մարտիրոսի Միրզոյանի կողմից գետնի տակից բխող հանքային ջրի վրա։
Աղբյուրի ջուրը հարուստ է հանքային աղերով և ունի բուժիչ հատկություն։
Գյուղի երիտասարդների ջանքերով այժմ փոքրիկ մատուռը վերածվել է փոքրիկ եկեղեցու։
․https://www.youtube.com/watch?v=Tm2VBE3QF_0
Facebook
Location on Google Maps
YouTube