․
Հասցե Սուրբ Նշան 17
Հեռ․ 099260164
https://www.facebook.com/profile.php?id=61555993857555
Հասցեն Գարեգին Նժդեհի 5
Հեռ․ 0256 2-10-11
https://www.facebook.com/profile.php?id=100058725339751
Ստեփանավան Ավետիսյան փողոց 78
Ստեփանավան քաղաքի աջակողմյան հատվածում է գտնվում «Մայորի ձոր» քարանձավը: Ժայռերի կողքով անցնող նեղ արահետը տանում է «Մայորի ձոր»: Փոքր արահետի ձախ կողմում հսկա ժայռերն են, որոնց վրա ժայռափոքր քանդակներ կան, աջ մասում բացվում է Ձորագետի կիրճը ՝ իր ողջ հմայքով: «Մայորի ձորը» հենց այն վայրն է, որտեղ Ստեփան Շահումյանը 1899թ. իր բոլշևիկ համախոհների հետ անց է կացրել անլեգալ հանդիպումներ: Քարանձավներից հոսող ջուրը պիտանի է խմելու համար, ինչն էլ հնարավորություն է տվել հեղափոխականներին հեռու մնալ իշխանությունների աչքից:
Ուրասարի լիճը կամ ջրաշուշանների լիճը գտնվում է Ուրասար գյուղից 1,2 կմ հյուսիս-արևելք։
Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Ջրաշուշանների ծաղկման շրջանը կարճատև է, ծաղկում են միայն ամռան՝ հուլիս – օգոստոս ամիսներին:
Ստեփանավանը հայտնի է իր գեղեցիկ բնությամբ, մաքուր օդով և մեծ պատմամշակութային հարստությամբ: Ստեփանավանը լեռնային առողջարան է , ինչի ապացույցն են հանդիսանում սոճիների ատառները: Սոճուտներ կան քաղաքի վերին հատվածում տեղակայված «Ալեյա» կոչվող անտառ- զբոսավայրում: Մայիս- հունիս ամիսները ամենանպաստավոր ժամանակահատվածն է վայելելու համար սոճիների փոշոտումը: Տարվա այս հատվածում սոճիները արտադրում են եթերային յուղեր, որոնց բույրը տարածվում է ամբողջ քաղաքով։
Քաղաքային այգին լավագույն զբոսավայրն է հանգստի և ժամանցի համար։ Սա գեղեցիկ, կանաչ, տարածք է երեխաների համար խաղային հարմարություններով:
Ձորագետի կիրճը հիանալի տեղ է արշավելու, ակտիվ հանգստի Լոռվա բազմազան բնության հետ շփվելու համար։
Facebook
Location on Google Maps
YouTube