25.10.24
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ԳՈՒՄԱՐԵՑ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ
|
Ստեփանավան համայնքի ավագանին հոկտեմբերի 25-ին գումարեց յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստը, որը վարեց Ստեփանավան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հրահատ Աբրահամյանը:
|
|
24.10.24
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ը ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
|
Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի սաներն այսօր՝ հոկտեմբերի 24-ին՝ Սոս Սարգսյանի ծննդյան օրը, փոքրիկ միջոցառմամբ շնորհավորեցին Մեծ լոռեցուն և ծաղիկներ խոնարհեցին նրա հուշարձանին:
|
|
18.10.24
ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
|
Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան նվիրված միջոցառում էին կազմակերպել Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի տարբեր խմբի սաները։ Մշակույթի պալատի տնօրեն Լիլիթ Թունյանը շնորհավորելով ներկաներին օրվա առթիվ՝ կարևորեց տոնի խորհուրդը հանրության իրազեկման և ոչ նյութական ժառանգությանը նրանց ևս մեկ քայլ մոտեցնելու գործում։ Սաները հանդես եկան փոքրիկ, բայց իմաստալից թատերական ներկայացումներով, իրենց աշխատանքների ցուցահանդեսով և վարպետաց դասերով: Պարուսույց Տաթևիկ Իսպիրյանը ևս արժևորելով ոչ նյութական ժառանգությունը՝ խոսեց դրանց պահպանման և գալիք սերունդներին փոխանցելու անրաժեշտության մասին: Պարի խմբակի սաները տեղում կարողացան իրականացնել այդ առաքելության ...
Մանրամասն |
|
18.10.24
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴՈՒԴՈՒԿԻ ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍ
|
Դուդուկի վարպետաց դաս՝ նվիրված Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան 2005թ հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց:Ստեփանավանի Ա. Ղարիբյանի անվան արվեստի դպրոցում դուդուկի դասատու Վահրամ Այվազյանը՝ Կոմիտասի «Հորովել», «Կռունկ», հայկական ժողովրդական երգ «Դլե յաման», Արամ Խաչարյանի «Պեպոյի երգ», պար «Թարաքյամի», մուղամ «Սեգահ», Շերամի «Ալվան վարդեր» կատարումներով հանդիսատեսին ներկայացրեց հայկական դուդուկի անզուգական երաժշտությունը, իսկ Մանե Պապիկյանը ներկաների հետ կիսվեց դուդուկ հայկական նվագարանի ստեղծման և պահպանման, միջազգային ...
Մանրամասն |
|
17.10.24
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Անձրևային հեղեղումների, գետերի վարարումների, սելավների վտանգներից մեր համայնքները, գյուղական բնակավայրերը, ինֆրակառույցները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է հետևել շրջակա միջավայրի մաքրության պահպանությանը: Գետերի, հեղեղատարների, սելավատարների հուների խցանումներից և դրա հետևանքներից խուսափելու համար բնակչությանը հորդորում ենք զերծ մնալ վերոնշյալ վայրերում տարատեսակ թափոններ լցնելուց, շինարարական կամ կենցաղային աղբ թափելուց:
|
|
16.10.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Նշված ժամանակահատվածում հանրապետության մի շարք շրջաններում, հատկապես կենտրոնական գոտում, այդ թվում նաև Երևանում կթափվի հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափ տեղում։
|
|
15.10.24
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ԳՈՒՄԱՐԵՑ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
|
Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ, որը վարեց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հրահատ Աբրահամյանը: Օրակարգի երկու հարցերի՝ Ստեփանավան համայնքի 2024թ բյուջեի երրորդ եռամսյակի կատարման մասին և ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 2024թ բյուջեում փոփոխություններ կատարելու մասին զեկույցով հանդես եկավ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ էլմիրա Ռևազյանը:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |