17.10.24
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Անձրևային հեղեղումների, գետերի վարարումների, սելավների վտանգներից մեր համայնքները, գյուղական բնակավայրերը, ինֆրակառույցները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է հետևել շրջակա միջավայրի մաքրության պահպանությանը: Գետերի, հեղեղատարների, սելավատարների հուների խցանումներից և դրա հետևանքներից խուսափելու համար բնակչությանը հորդորում ենք զերծ մնալ վերոնշյալ վայրերում տարատեսակ թափոններ լցնելուց, շինարարական կամ կենցաղային աղբ թափելուց:
|
|
16.10.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Նշված ժամանակահատվածում հանրապետության մի շարք շրջաններում, հատկապես կենտրոնական գոտում, այդ թվում նաև Երևանում կթափվի հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափ տեղում։
|
|
15.10.24
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ԳՈՒՄԱՐԵՑ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
|
Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ, որը վարեց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հրահատ Աբրահամյանը: Օրակարգի երկու հարցերի՝ Ստեփանավան համայնքի 2024թ բյուջեի երրորդ եռամսյակի կատարման մասին և ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 2024թ բյուջեում փոփոխություններ կատարելու մասին զեկույցով հանդես եկավ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ էլմիրա Ռևազյանը:
|
|
15.10.24
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
|
Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Ստեփանավանի և տարածաշրջանի գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողների հանդիպումը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, տնտեսվարողների կողմից վերհանվեցին աշխատանքային գործունեության ընթացքում առաջ եկող տարբեր խնդիրներ, որոնք մտահոգվելու տեղիք են տալիս և որոնք լուծման անհրաժեշտություն ունեն:
|
|
15.10.24
ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ԷՐ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ:
|
Ստեփանավան համայնքի ղեկավարի կողմից շնորհակալագրի է արժանացել Երևանի պետական կամերային երգչախումբը: Հոկտեմբերի 15-ին համերգային ծրագրով Ստեփանավանում էր Երևանի պետական կամերային երգչախումբը: Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի տնօրինության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը նվիրված էր Կոմիտասի 155-ամյակին: Երևանի պետական կամերային երգչախումբը հանդես եկավ հոգևոր և աշխարհիկ խմբերգերով, ժողովրդական երգերի մշակումների կատարումներով:
|
|
08.10.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի համաքաղաքացիներՏեղեկացնում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենք (2014) հունիսի 21-ի ՀO- 110-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին (Փոփոխությունները 2023 թվականի մայիսի 3) Օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. նոյեմբերի 19-Ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության 28 դեկտեմբերի 2023 թվականի N 2343 - Ն որոշման հավելվածի /այսուհետ որոշում/ համաձայն, Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանում 2024թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին և Ուրասար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում նոյեմբերի 5-ին՝ ժամը 13:00 տեղի կունենա «Ստեփձոր-1» ՍՊԸ-ի ...
Մանրամասն |
|
07.10.24
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Հոկտեմբերի 7-ին ՀՀ-ում նշվում է Գրադարանավարի օրը: Տոնն առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2004 թ-ին: Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում միշտ գրի ու գրքի հանդեպ առանձնակի վերաբերմունք ու սեր է ունեցել, ինչի շնորհիվ էլ պահպանել է իր ազգային ինքնությունը, ինչպես նաև համաշխարհային մշակույթի ու արվեստի մեջ ունեցել իր ուրույն տեղն ու դերը:Գիտելիքի ու գրքի հանդեպ սերն է մեր ազգին օգնել անցնելու դարերի միջով, հաղթահարելու ծանր և դժվար օրեր, ամրապնդելու իր կամքը, ազատասիրական ոգին: Հարգելի գրադարանավարներ, Ստեփանավանի քաղաքային գրադարանի հարգելի՛ աշխատակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ:Նույն նվիրումով շարունակեք ձեր բարի և կարևոր առաքելությունը՝ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |