12.09.25
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ՏԵՍԵԼ ԵՄ» ՀԱՐԹԱԿԸ
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Տեսել եմ» նոր հարթակը (https://teselem.am/ ) և նույնանուն բջջային հավելվածը, որն հասանելի է AppStore -ում և GooglePlay -ում։ Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն և նշելով ճշգրիտ տեղադիրքը։ Համայնքի աշխատակազմը ստանում է ուղարկված տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին քաղաքացին անմիջապես տեղեկություն է ստանում։ «Տեսել եմ» հարթակի նպատակը պարզ է․ ● ընդլայնել բնակչության մասնակցությունը ...
Մանրամասն |
|
10.09.25
ՆԳՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ՝ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ
|
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ սեպտեմբերի 11-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբՇրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող ...
Մանրամասն |
|
09.09.25
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՄԱՆԻՍ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
|
Արմանիս վարչական բնակավայրում այսօրվանից գործող մանկապարտեզն իր դռներն է բացել բնակավայրի փոքրիկների առջև՝ ապահովելով նրանց համար ջերմ, ապահով և կրթությանն ուղղված միջավայր։ Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հետևողական քայլերի արդյունքում նախադպրոցական կրթությունն այլևս հասանելի է համայնքի վարչական բոլոր երեք բնակավայրերում: Սա մեծ ներդրում է համայնքի զարգացման ու երեխաների լիարժեք ապագայի ձևավորման գործում։ Արմանիսում օրը տոնական էր ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի համար: Միջոցառման մասնակիցներն ու հյուրերը շնորհավորական խոսքեր հղեցին ներկաներին և բարի երթ մաղթեցին մանկապարտեզի առաջին սաներին:
|
|
09.09.25
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՇՈՒՆՉԸ՝ ԱՐՋԱՍԱՐԻ ԳԱԳԱԹԻՆ
|
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին ընդառաջ՝ Ստեփանավանի համայնքապետարանը կազմակերպում է ինտելեկտուալ-տեղեկատվական բնույթի քայլարշավ դեպի Արջասար Քայլարշավը իրականացվելու է Հայկական Կարմիր Խաչի ընկերության Ստեփանավանի մասնաճյուղի ներկայացուցիչների հետ համատեղ:Հանդիպում ենք սեպտեմբերի 21-ին Ժամ ՝10:00-ին՝ Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի բակում։Խորհուրդ է տրվում ունենալ՝Հարմարավետ սպորտային հագուստ և կոշիկԳլխարկ Ջուր Թեթև սնունդԱնձրևանոց կամ թեթև բաճկոն (կախված եղանակից)Ձեզ սպասվում է՝ Ծանոթացում Արջասարի բնությանը և լեգենդներինԾանոթացում առաջին օգնության կանոններինԹիմային համագործակցության և ընկերական մթնոլորտի զարգացումԴրական և հիշարժան տպավորություններ Համախմբված ...
Մանրամասն |
|
04.09.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՓՐԿԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
ՆԳՆ փրկարար ծառայության հարգելի աշխատակիցներ Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ 2008 թվականից ի վեր սեպտեմբերի 4-ը Հայաստանում նշվում է որպես Փրկարարի օր՝ ի պատիվ բոլոր այն անձանց, ովքեր իրենց հերոսական ու անձնվեր ծառայությամբ պահպանում են մեր երկրի բնակչության անվտանգությունը։ Առանձնահատուկ շնորհավորում եմ ՆԳՆ Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի, ինչպես նաև Ստեփանավանի «Լոռէ» փրկարարական ջոկատի բոլոր ներկայացուցիչներին։ Ձեր ամենօրյա նվիրումը, անձնազոհությունն ու արիությունը հպարտության և երախտագիտության առիթ են յուրաքանչյուրիս համար։ Դուք կանգնած եք կյանքի ու անվտանգության առաջնագծում՝ պատրաստ ցանկացած պահի օգնության հասնելու, փրկելու ու պաշտպանելու։ Շնորհակալ ենք նվիրյալ ...
Մանրամասն |
|
04.09.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը 14:30-ին , Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Ստեփանավան, Ս. Սարգսյան 1) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի առաջին նիստը։
|
|
02.09.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի համաքաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 3-ից 5-ը՝ ժամը 08։00-18։00-ն, Ստեփանավանի հրաձգարանի տարածքում անցկացվելու է հրաձգության գործնական պարապմունք: Խնդրում ենք պահպանել զգուշավորություն:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |