ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք, որը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 21-ին, ժամը 11։00-ին Ստեփանավանի համայնքապետարանում (հասցե՝ ք. Ստեփանավան, Սոս Սարգսյան փ., շ. 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ):
Լոտ 1. մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք․ Սարալանջ թաղամասի 1-ին փողոց 2 հասցեում գտնվող, 0.125 հա մակերեսով, 06-007-0338-0024 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ բնակելի տուն կառուցելու համար:
1. Մասնակցության վճար 5000 ՀՀ դրամ:
2. Մեկնարկային գինը կազմում է 5000000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամ:
3. Նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 50%-ը:
4. Քայլի չափը կազմում է մեկնարկային գնի 5%-ը:
5. Կառույցի հարկայնությունը մեկից-երկու հարկանի, կառուցապատման տոկոսը՝ մինչև 60%:
6. Հողամասում առկա հաղորդակցուղիներ չկան:
7. Տվյալ հողամասի նկատմամբ սահմանափակումներ /ներառյալ սերվիտուտներ/ առկա չեն։
Աճուրդը անցկացվում է բաց։ Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձը հաստատող փաստաթուղթ և Ստեփանավանի համայնքապետարանի 900255001688 հաշվարկային հաշվին աճուրդի մասնակցության վճարի՝ 5000 ՀՀ դրամի վճարման անդորրագիր։ Աճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում են նախավճար՝ տվյալ հողամասի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով: Եթե մասնակիցն աճուրդի արդյունքներով չի հաղթել, նախավճարն անմիջապես վերադարձվում է նրան: Եթե մասնակիցը հաղթել է, ապա նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ: Աճուրդի դրված հողամասի նվազագույն քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Հայտ ներկայացնելու և աճուրդի պայմանների մանրամասներին ծանոթանալու համար դիմել՝ Ստեփանավանի համայնքապետարան ք. Ստեփանավան, Սոս Սարգսյան փ., շ.1, 2-րդ հարկ, 204 աշխատասենյակ: Հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի հունվարի 15-ը ներառյալ Ստեփանավանի համայնքապետարանում յուրաքանչյուր երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00 - 14:00 ընկած ժամանակահատվածի)։
Լրացուցիչ տեղեկությունների համար`
Հեռ.` (0256) 2 22 33,
էլ.փոստ` stepanavan.hamaynqapetaran@gmail.com
Կայք՝ www.stepanavan.am