Այսօր: Կիրակի, 11 Մայիսի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ
Ծանո՞թ եք արդյոք մասնակցային բյուջետավորման գործընթացին Ստեփանավան համայնքում
Ընտրեք Ձեր բնակավայրը *


Հայտարարություն



ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ (ծածկագիր 3.2-7)
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անի Խուբլարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
21/03/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
13/04/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանավանի  համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր 3.2-7)։

Առաջին կարգի մասնագետը ՝

կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը Արմանիս վարչական բնակավայրում

հետևում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին.

աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում` Արմանիս վարչական բնակավայրում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր և այլ գրություններ

աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի առջև դրված գործառույթներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.

աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

իրականացնում է Արմանիս բնակավայրում հողի հարկի և գույքահարկի բազայի հետ տարվող աշխատանքներ.

աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի կազմման աշխատանքներին

աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ աջակցում է Արմանիս վարչական բնակավայրում անասնագլխաքանակի հաշվառման աշխատանքներին, կատարում է վարձակալությամբ տրված  հողամասերի գույքագրում, հանդիպումներ է ունենում Արմանիս  վարչական բնակավայրի բնակիչների հետ, նրանց խնդրանքները, դիմում-բողոքները ներկայացնում է համայնքապետարան

Առաջին կարգի մասնագետն  ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝  համաձայն պաշտոնի անձնագրի:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ`

ա) առնվազն միջնակարգ կրթություն.

բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին  ՀՀ օրենքների», «ՀՀ աշխատանքային օրենսգրքի»,  համայնքի աշխատակազմի կանոնադրության, իր լիազորությունների շրջանակներում իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ) համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթներին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,

դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

ե) «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12–րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,

զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),

է) անձնագրի պատճենը:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Ստեփանավանի համայնքապետարանում և Լոռու մարզպետարանի  ՏԻ և ՀԳՄ հարցերով  վարչությունում, ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1500-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից:

Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնների անձնագրերին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Ստեփանավանի  համայնքապետարանի աշխատակազմ (ք.Ստեփանավան,Սոս Սարգսյան 1, հեռ.՝ 0256-2 -26 -74, 077  077 867) և Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.՝ 0322-4-09-27)։

 

Մրցույթը կկայանա 28․04․2023թ․ ժամը1100-ին Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 13․04․2023թ․ .ժամը 1500-ն :

 

Բոլորը
Ավագանու նիստեր
27.02.2025թ. Ստեփանավան համայնքի 2024 թվականի բյու
14.03.2025թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
11.04.2025թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
14. 02. 25թ.Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
29.11.2024թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավան համայնքի ավագանու նիստ 24/12/2024
06.11.2024թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
25.10.2024թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
15.10.2024թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
27.09.2024թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
20.09.2024թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
22.08.2024թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
12.07.2024թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
25.06.2024թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
17.04.2024թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
17.05.2024թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
12.04.2024թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
15.03.2024թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
29.02.2024թ. Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվ
15.02.2024թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
31.01.2024թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
23.01.2024թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
25.12.2023թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
08.11.2023թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
28.06.2023թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
10.05.2023թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
10.04.2023թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
17.03.2023թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.02.2023թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
27.12.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
10.11.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
07.07.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
17.06.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
13.05.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.04.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.04.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
03.03.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
25.02.2022թ Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվա
Ստեփանավան համայնքի ղեկավարի 2021թ, հաշվետվություն
08.02.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.02.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
29.12.2021թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
02.12.2021թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
25.11.2021թ. Ստեփանավան համայնքի նորընտիր ավագանու
29.01.2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
27.02.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
27․03․2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
13.04.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
30.05.2018 թ, Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
02.07.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
23.07.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
31.07.2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
15.10.2018 Ստեփանավան համայնքի ավագնու նիստ
27.08.2018թ Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
12. 11. 2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
20.07.2018 թ, Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09. 01. 2019 թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
25.01.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
26.02.2019թ.Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվա
Ստեփանավանի համայնքապետի 2018թ հաշվետվություն
12.04.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
26.06.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09.07.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
30.07.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
27.09.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
11.10.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
23.12.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
04.02.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
 20 02 2020թ Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվ
09.04.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
 26.06.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
 09.07.2020թ. ավագանու արտահերթ նիստ
20.08.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
14.06.2024թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner