14.10.25
ԾՐԱԳԻՐ՝ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
|
Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից իրականացվում է «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրը։Ծրագրի շրջանակում, ի թիվս ՀՀ այլ քաղաքների, Գյումրիում ևս ստեղծվում է Փախստականների Համայնքային Խորհուրդ, որը հյուրընկալվելու է «Կանանի» սոցիալհոգեբանական կենտրոն ՀԿ-ի կողմից և որին կարող են անդամակցել նաև Լոռու մարզում, այդ թվում Ստեփանավանում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք։Համայնքային Խորհուրդների նպատակն է՝աջակցել տեղահանված անձանց՝ իրենց իրավունքները պաշտպանելու և համայնքային կյանքում ավելի ակտիվ ներգրավվելու ...
Մանրամասն |
|
07.10.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻ
|
Հոկտեմբերի 7-ին ՀՀ-ում նշվում է Գրադարանավարի օրը: Տոնն առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2004 թ-ին: Գիտելիքի ու գրքի հանդեպ սերն է մեր ազգին օգնել անցնելու դարերի միջով, հաղթահարելու ծանր և դժվար օրեր, ամրապնդելու իր կամքը, ազատասիրական ոգին: Հարգելի գրադարանավարներ, Ստեփանավանի քաղաքային գրադարանի հարգելի՛ աշխատակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ: Նույն նվիրումով շարունակեք ձեր բարի և կարևոր առաքելությունը՝ գրքի արժևորումը, նրա մեծ դերակատարությունը առողջ հասարակության ձևավորման գործում: Ցանկանում եմ ձեզ քաջառողջություն, անձնական երջանկություն և հաջողություններ աշխատանքում:
|
|
06.10.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Ստեփանավանի համայնքապետարանում հոկտեմբերի 6-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը ներկաներին փոխանցեց Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հետ հանդիպման ընթացքում քննարկված հարցերը, որոնք վերաբերում էին բյուջեի կատարողականին, սեփական եկամուտների հավաքագրմանը և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին։ Քննարկվեցին նաև համայնքապետարանի տարբեր բաժինների ընթացիկ աշխատանքները և սպասվող ծրագրերը։ Համայնքի ղեկավարը կարևորեց աշխատանքների արդյունավետ կազմակերպումն ու բաժինների միջև գործակցությունը՝ ուղղված համայնքային ծրագրերի պատշաճ իրականացմանը։
|
|
03.10.25
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
Հոկտեմբերի 21–29-ը Վանաձորում գործող «Շունն ու Կատուն» անասնաբուժական կլինիկայում «ՎԵՏՄԻՐ» ՍՊԸ-ն բարեգործական ակցիայի շրջանակում իրականացնելու է շուրջ 500 անվճար վիրահատություն՝ ասեպտիկայի, հետվիրահատական հսկողության և կենդանիների հաշվառման բոլոր պահանջների պահպանմամբ։ Ծրագրի նշանակությունը մարզի համար՝ • անտուն կենդանիների պոպուլյացիայի մարդասիրական և համակարգային կրճատում, • զոոնոզային վարակների տարածման ռիսկերի նվազեցում, • բնակչության բարեկեցության և անվտանգության մակարդակի բարձրացում, • պատասխանատու վերաբերմունքի ձևավորում կենդանիների նկատմամբ և տնային կենդանիների ստերիլիզացիայի մշակույթի խթանում։
|
|
03.10.25
ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԸ ԿՀԱՄԱԼՐՎԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԱՅՆԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ
|
Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը Հայաստանում արվեստի և մշակույթի զարգացման նպատակով հատկացրել է ավելի քան 250 000 ԱՄՆ դոլար: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատ ՀՈԱԿ-ը, ներառվելով այս ծրագրում, շահել է լուսավորության և ձայնային նոր համակարգերի ձեռք բերման դրամաշնորհ, որի շրջանակներում՝«Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը մասնագիտացված ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելուՄշակույթի պալատի լուսաձայնային տեխնիկայի ձեռք բերման նպատակով հայտարարված մրցույթին։ Մրցույթի մանրամասները և գնման առարկա հանդիսացող ապրանքների ու ծառայությունների ձեռք բերման ցանկը կարելի ...
Մանրամասն |
|
03.10.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 6-ից 10-ը՝ ժամը 08։00-18։00-ն, Ստեփանավանի հրաձգարանի տարածքում անցկացվելու է հրաձգության գործնական պարապմունք: Խնդրում ենք պահպանել զգուշավորություն:
|
|
03.10.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 11:30-ին , Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Ստեփանավան, Ս. Սարգսյան 1) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի երկրորդ նիստը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |