08.04.25
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
|
Ստեփանավանում շարունակվում են ներհամայնքային փողոցների մասնակի բարեկարգման աշխատանքները։ Աշխատանքային պլանի համայաձայն՝ «Ստեփանավանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից ճանապարհների բարեկարգման, խճապատումով հարթեցման աշխատանքներ են իրականացվում Ձախափում ՝ 4-րդ միկրոշրջանի բարեկարգման ենթակա փողոցներում:
|
|
07.04.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ավետման տոնը, որը հայտնի է նաև որպես Մայրության տոն։ Մեր ազգային ավանդույթներն ու տեսակն առանձնակի են կարևորում հայ մայրերի դերը։ Հայկական իրականության մեջ հայոց մայրերը օջախի, բնօրրանի հենասյունն ու պահպանման գրավականն են, ովքեր հաղթահարելով կյանքի ցանկացած մարտահրավեր՝ կարողանում են կրթել, դաստիարակել, արարել, ստեղծել ու չհանձնվել։ Սիրելի՛ մայրեր, գնահատելի է ձեր մեծ առաքելությունը, որը կատարում եք անմնացորդ նվիրումով ու ամենայն պատասխանատվությամբ: Շնորհավորում եմ ձեզ նվիրված ամենաջերմ ու գեղեցիկ օրվա՝ Ապրիլի 7-ի առթիվ, մաղթում, որ ձեր ընտանիքներում հարատևի առողջությունը, սերը, երջանկությունն ու խաղաղությունը:
|
|
04.04.25
ԱՇՈՏԱԲԵՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄՆ ԱԿՏԻՎ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է
|
Ստեփանավան համայնքի ղեկավարն այսօր աշխատանքային շրջայցով Աշոտաբերդ թաղամասի շինհրապարակում էր: Արմեն Գրիգորյանը տեղակալների, համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի աշխատակիցների հետ Աշոտաբերդ թաղասում հետևել է պետական միջոցներով իրականցվող շինաշխատանքների ընթացքին, լսել շինարարներին, վերջիններիս հետ քննարկել աշխատանքային պրոցեսում առաջ եկած խնդիրները: Համայնքի ղեկավարը լսել է նաև շինհրապարակ այցելած թաղամասի բնակիչներին, պատասխանել նրանց հուզող հարցերին: Արմեն Գրիգորյանը եղել է նաև պետական միջոցներով կառուցված Աշոտաբերդի թիվ 3 դպրոցում, շրջել տարածքում:
|
|
04.04.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլի 11-ին, ժամը 14:30-ին , Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Ստեփանավան, Ս. Սարգսյան 1 ) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի երրորդ նիստը։
|
|
04.04.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՕԼԻՄՊԻԿ ԹԻՄԸ ՖՈՒՏԶԱԼԻ ,,RESPECT CUP,, Մ13 ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ
|
ՀՖՖ Լոռու մարզի ներկայացուցչության կողմից Ստեփանավանի մարզադպրոցում կազմակերպվեց մանկապատանեկան հերթական միջոցառումը։ Ստեփանավանի,Դսեղի,Վանաձորի և Կոտայքի մարզի Գառնի համայնքի Մ13 թիմերի պայքարում, տոնելով երեք հաղթանակ, հաղթողի գավաթը նվաճեց Օլիմպիկ թիմը։ Երկրորդ տեղը գրավեց Գառնիի թիմը, մրցանակային եռյակը եզրափակեց Դսեղի թիմը։ Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին գավաթներով և ՀՖՖ պատվոգրերով։ Անհատական մրցանակներով պարգևատրվեցին մրցաշարի լավագույն խաղացողները։ Ստեփանավանի մարզադպրոցի սան Արտյոմ Հովսեփյանը ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող։
|
|
03.04.25
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է 2025Թ. ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ.
|
ՀՀ կառավարության որոշմամբ մինչև 100 հա մակերեսով հավաստագրված սերմերով հացահատիկային (աշնանացան և գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) և կերային մշակաբույսերի (առվույտ, կորնգան, կերի ճակնդեղ) մշակության 1 հա հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը կփոխհատուցվի։ ✅ Փոխհատուցման տրամադրման սահմանաչափերը՝ 🔸աշնանացան ցորենի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 80 000 ՀՀ դրամ, 🔸գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 85 000 ՀՀ դրամ, ...
Մանրամասն |
|
03.04.25
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
|
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի ծառայողների կողմից, օրերս, Ստեփանավանի համայնքապետարանում կազմակերպվել էր սեմինար՝ «Աղետների ռիսկի կառավարման և քաղաքական պաշտպանության պլանների առանձնահատկությունները» թեմայով: Հանդիպման ընթացքում խոսվեց համայնքների անվտանգության ապահովման գործում աղետների ռիսկի նվազեցման ու քաղաքական պաշտպանության արդյունավետ պլանավորման կարևորության մասին: Քննարկվեցին այդ պլանների առանձնահատկությունները, ներկայացվեց կազմակերպությունների դիմակայունության բարձրացմանն ուղղված արդյունավետ գործիքակազմն ու գործելակերպը:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|