05.02.25
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
|
Մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողովը փետրվարի 3-ին գումարեց հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվեցին երկրորդ՝ իրազեկման փուլի արդյունքները: Հանձնաժողովի անդամները քննարկեցին ծրագրային առաջարկների ներկայացման փուլի հետ կապված մանրամասները, հստակեցվեցին դրանք համակարգ ներմուծելու աշխատանքների ընթացքը, նաև այդ գործընթացը բնակչությանն ավելի պարզ ու հասանելի դարձնելու տարբերակները:
|
|
05.02.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Արդարադատության նախարարության կողմից ներկայացված տեղեկատվական ձեռնարկ։ Ծրագրի նպատակն է իրականացնել ազդարարման համակարգի հանրային իրազեկում, համակարգի վերաբերյալ հասարակության տարբեր խմբերի ընկալումների փոփոխմանն ուղղված միջոցառումներ, ազդարարման միասնական հարթակից օգտվելու թվային գիտելիքների բարձրացում։
|
|
05.02.25
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
|
Ստեփանավան համայնքի Արմանիս, Ուրասար վարչական բնակավայրերի մանկապարտեզների տանիքներին տեղադրվել են արևային կայաններ: Ծրագիրն իրականացվում է Էներգախնայողության աջակցման հիմնադրամի կողմից, «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում» ծրագրի շրջանակներում, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի ֆինանսավորմամբ: Ծրագիրն ուղղված է համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանը, էներգաարդյունավետության բարձրացմանը:
|
|
04.02.25
ՀԻՇԵՑՈՒՄ
|
ՀՀ օրենսդրության համաձայն արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, վարելահողերի, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում, իսկ այրելու դեպքում մեղավորները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 85.2 հոդվածով կենթարկվեն վարչական և քրեական պատասխանատվության:
|
|
04.02.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՓՈՒԼԸ ՍԿՍՎԱԾ Է
|
Ստեփանավան համայնքի հարգելի՛ բնակիչներ Գրանցվեք Ստեփանավանի համայնքապետարանի կայքէջում(դիտել տեսահոլովակը) և մինչև փետրվարի 16֊ը ներառյալ մուտքագրեք Ստեփանավան համայնքի զարգացմանն ուղղված գաղափարներ ու ծրագրային առաջարկներ։
|
|
03.02.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՄԲ:
|
Ստեփանավան համայնքի ղեկավարը ոլորտային պատասխանատուների և բաժինների պետերի հետ անդրադարձ կատարեց հանձնարարականների կատարման ընթացքին: Մանրամասն կերպով քննարկելով ներկայացված աշխատանքների արդյունքները՝ Արմեն Գրիգորյանի կողմից տրվեցին նոր հանձնարարականներ, սահմանվեցին աշխատանքների կատարման հստակ ժամանակացույցեր:
|
|
03.02.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի համաքաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ փետրվարի 5-ին՝ ժամը 08։00-18։00-ն, Ստեփանավանի հրաձգարանի տարածքում անցկացվելու է հրաձգության գործնական պարապմունք: Խնդրում ենք պահպանել զգուշավորություն:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |