24.12.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Տեխնիկական խնդիրների պատճառով 24.12.2024թվականի ժամը 14.30-ին կայանալիք ավագանու նիստի ուղիղ հեռարձարկումը տեղի չի ունենա:Նիստի ավարտից հետո տեսագրությունը կտեղադրվի Ստեփանավանի համայնքապետարանի Յութուբյան ալիքում:
|
|
23.12.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների Կոնգրեսի 2025թ. աշխատանքներին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցության պայմանների մասին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը (Կոնգրես), 2014 թվականից իրականացվող «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակներում, դիմել է Կոնգրեսի 2025թ. երկու նստաշրջաններին ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակներ ներգրավելու համար: Վերոնշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների դերով հետաքրքրված ակտիվ երիտասարդներին, ուսանողներին՝ Կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցելու Կոնգրեսի աշխատանքներին, տեսակետ հայտնել, փաստաթղթեր մշակել ...
Մանրամասն |
|
23.12.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի համաքաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 24-ից 26-ը՝ ժամը 08։00-18։00-ն, Ստեփանավանի հրաձգարանի տարածքում անցկացվելու է հրաձգության գործնական պարապմունք: Խնդրում ենք պահպանել զգուշավորություն:
|
|
20.12.24
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
|
Ստեփանավան համայնքի Արմանիս և Ուրասար բնակավայրերի երեխաների ամանորյա անակնկալ նվերներն այս տարի էլ չուշացան: Ստեփանավանի համայնքապետարանի հետ համագործակցության շրջանակներում, արդեն ձևավորված բարի ավանդույթի համաձայն, Սագամար ՓԲԸ-ի աշխատակիցներն այս տարի ևս շնորհավորեցին նշված բնակավայրերի դպրոցների աշակերտներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Այս անգամ Սագամարի տնօրինությունը նվերներ էր պատրաստել նաև Ուրասարի մանկապարտեզի փոքրիկների համար: Սագամար ընկերության տնօրինության կողմից նվերներ ստացավ Ուրասար և Արմանիս վարչական բնակավայրերի 97 երեխա :
|
|
17.12.24
ԱՐԹՈՒՐ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ
|
Ստեփանավանի ներկայիս Արվեստի դպրոցը 1916 թվականից կրում է արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, ազատամարտիկ, նկարիչ քանդակագործ ստեփանավանցի Արթուր Ղարիբյանի անունը: Արթուր Ղարիբյանի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 16-ին, նրա անունը կրող արվեստի դպրոցում կայացավ հիշատակման միջոցառում, որի ընթացքում ներկայացվեց Ա. Ղարիբյանի կյանքն ու ստեղծագործական ուղին, դպրոցի տարբեր բաժինների սաները հանդես եկան գործիքային գեղեցիկ կատարումներով և երգերով:
|
|
16.12.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
🔊Սիրելի համաքաղաքացիներ 🎄 Ստեփանավանի համայնքապետարանը դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:30-ին սիրով հրավիրում է բոլորիդ քաղաքային հրապարակ՝ մասնակցելու ամանորյա տոնական միջոցառմանը և ներկա գտնվելու տոնածառի լույսերի վառման արարողությանը։🎄 🎤Տոնական բարձր տրամադրությունը կապահովեն 🎅 Ձմեռ պապն ու Ձյունանուշը, սիրելի մուլտհերոսները, Ստեփանավանի մշակութային օջախների սաները, DJ Ալեքսը, ուրախ երգն ու պարը:💃👨🎤 Ականատեսը կլինեք նաև տոնական գեղեցիկ հրավառության:💥 ⭐️Սիրով սպասում ենք բոլորիդ:
|
|
13.12.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի հայրենակիցներ Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12.30-ին, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կայանալու է «ՀԱՅՆԱԽԱԳԻԾ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը : Նախատեսվող գործունեության վերաբերյալ դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |