Այսօր: Շաբաթ, 22 Փետրվարի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 530
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ
Ձեր կարծիքով որո՞նք են Ստեփանավան համայնքի կարևորագույն հիմնախնդիրները
Ընտրեք Ձեր բնակավայրը *



Ինչպե՞ս ճանաչվել խնամակալ կամ հոգաբարձու

Ինչպե՞ս ճանաչվել խնամակալ կամ հոգաբարձու

Խնամակալ կամ հոգաբարձու ճանաչվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում Ստեփանավան համայնքի ղեկավարին:Համայնքի ղեկավարը դիմումը մակագրում է Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահին:Խնամակալություն և հոգաբարձություն սահմանելու նպատակով իրականացվող փաստաթղթային ուսումնասիրությունների իրականացման համար հավաքագրվում են հետևյալ փաստաթղթերը.
Դիմում խնամակալության և հոգաբարձության մարմնին խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու մասին։
Խնամակալի կամ հոգաբարձուի թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը։
Խնամակալի կամ հոգաբարձուի թեկնածուի առողջական վիճակի մասին տեղեկանք (համաձայն ՀՀ կառավարության 2005 թ. մայիսի 5-ի թիվ 517-Ն որոշման)։
Խնամակալի կամ հոգաբարձուի թեկնածուի փաստացի բնակության վայրի մասին տեղեկանք, եթե անձնագրում հաշվառումը չի համապատասխանում փաստացի բնակության վայրին։
Խնամակալի կամ հոգաբարձուի թեկնածուի ընտանիքի անդամների գրավոր համաձայնությունը խնամակալության կամ հոգաբարձության վերաբերյալ։
Երեխային խնամքի և դաստիարակության համար խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիք հանձնելու իրավական հիմքերը հաստատող փաստաթղթեր` ծնողների ժամանակավոր բացակայության վերաբերյալ փաստաթուղթ, ծնողների (կամ միակ ծնողի) մահվան վկայականների պատճենները, ծնողական իրավունքներից զրկելու կամ ծնողին անգործունակ ճանաչելու, կամ ծնողին անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու փաստը հաստատող դատական ակտի պատճենները, երեխայի ընկեցիկությունը հաստատող փաստաթուղթ (ակտ)։
Խնամարկյալի բնակության վայրի մասին տեղեկանք։
Երեխայի կրթական հաստատության մասին տեղեկանք (դպրոցական տարիքի երեխաների համար)։
Տեղեկանք եղբայրների և քույրերի և նրանց գտնվելու վայրի մասին (առկայության դեպքում)։
Խնամակալի կամ հոգաբարձուի թեկնածուի աշխատավայրի մասին տեղեկանք (աշխատանքի առկայության դեպքում)։
Երեխայի գույքի ցուցակագրման մասին ակտ, անշարժ գույքի առկայության մասին փաստաթուղթ (անշարժ գույքի առկայության դեպքում)։
10 տարեկանից բարձր երեխայի համաձայնությունը խնամակալություն սահմանելու մասին։
Խնամարկյալի և խնամակալի կարիքների գնահատման թերթիկ:
Խնամարկյալի առողջական խնդիրների առկայության դեպքում անհրաժեշտ փաստաթղթեր։

 

Հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում է (նպատակահարմար է դիմումատուի մասնակցությամբ), անհրաժեշտության դեպքում կատարվում է դիմումատուի և խնամակալի կյանքի պայմանների հետազոտում, և տալիս է իր եզրակացությունը: Որից հետո դիմումը քաղաքապետի որոշմամբ բավարարվում կամ մերժվում է: Վերջինիս դեպքում, օրենքով սահմանված կարգով, բնակիչը կարող է բողոքարկել դատական կարգով: Որոշման մեկ օրինակը տրվում է բնակչին, իսկ մյուս օրինակը պահվում է քարտուղարությունում:
Ստեփանավան համայնքի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հասցեն է` ք․Ստեփանավան, ՍոսՍարգսյան 1, 2-րդ հարկ, սենյակ 207 

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ԽԱՌԱՏՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ (Կրթության,մշակույթի,սպորտի,առողջապահության,սոցիալական աջակցության և տուրիզմի բաժնի գլխավոր մասնագետ)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 17/12/2024
Թեմա Իրավունք
Իրավական հիմքը ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner