Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի մոտ ընդունելության գրանցվելու համար անհրաժեշտ է`
1. Զանգահարել (374-256)2-22-33 կամ այցելել համայնքի ղեկավարի ընդունարան:
2. Դիմել բաժնի աշխատակիցներին և ներկայացնել համապատասխան տեղեկություններ (անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսը, պահանջի առարկան),
3.Գրանցվել ընդունելության համայնքապետարանի վեբ-կայքում էլեկտրոնային դիմում գրելու միջոցով: Գրանցվելուց հետո քաղաքացին կտեղեկացվի ընդունելության ճշգրիտ օրվա, ժամի և գրանցվածների ցուցակում իր հերթական համարի մասին:
Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի մոտ ընդունելություններն անց են կացվում յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը 10:00-13։00-ին, համայնքի ղեկավարի աշխատասենյակում: Համայնքի ղեկավարի հետ անհրաժեշտության դեպքում ընդունելություններին մասնակցում են նաև համայնքի ղեկավարի տեղակալը, աշխատակազմի քարտուղարը, բաժինների պետերը և համայնքային ծառայությունների ղեկավարները:
Ստեփանավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալՀրահատ Աբրահամյանի մոտ ընդունելություններն անց են կացվում յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 10:00-13։00-ին։
Ստեփանավան համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Հարությունյանի մոտ ընդունելություններն անց են կացվում յուրաքանչյուր երեքշաբթի ժամը 10:00-13։00-ին։