Համայնքի տարածքում խաղատներին, բաղնիքներին, սաունաներին, զվարճանքի, շահումով խաղեր կազմակերպող օբյեկտներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել համայնքապետարան, եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժին.
Համապատասխան թույլտվությունը տրամադրվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված տեսակի այն օբյեկտները, որոնք ժամը 24.00-ից հետո գործունեություն չեն իրականացնում, եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժին են ներկայացնում հայտարարություն, ժամը 24.00-ից հետո չաշխատելու վերաբերյալ: Ստեփանավան համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանվել է տեղական տուրք մեկ տարվա համար 500000 դրամ, որը պետք է վճարվի համայնքային բյուջեի 900255002876 հաշվեհամարին: Ստեփանավան համայնքի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնի հասցեն է` Ս. Սարգսյան 1, համայնքապետարան, 1-ին հարկ, հեռախոս` 2-21-24, բաժնի պետ` Գրիգոր Պապյան: