Բովանդակություն * | Ստեփանավան համայնքի ղեկավարը համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ քննարկեց նախորդ շաբաթվա հանձնարարականների կատարման, տեղացած ձյան մաքրման աշխատանքների կազմակերպման, համայնքի փողոցներով խոշոր եղջերավոր անասունների տեղափոխման խնդիրների, համայնքի լուսավորության ցանցի արդիականացման, նախատեսվող շաբաթօրյակի կազմակերպչական աշխատանքների, տնկիների ձեռք բերման և ծառատնկման, համայնքի սեփական եկամուտների հավաքագրման, ինչպես նաև համայնքում սուբվենցիոն ծրագրերով ընթացող աշխատանքների և ընթացիկ այլ խնդիրների կարգավորման վերաբերյալ մի շարք հարցեր: Արմեն Գրիգորյանի կողմից ոլորտների պատասխանատուներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝ իրականացվող գործընթացները պատշաճ, որակով և ժամանակին կազմակերպելու ուղղությամբ: |