01.05.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգելի հայրենակիցներ, սիրելի համաքաղաքացիներ Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի՝ Աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Այս օրը խորապես խորհրդանշական է՝ այն մեծարում է արարող մարդու ջանքն ու նվիրվածությունը, ով իր ամենօրյա բարեխիղճ աշխատանքով նպաստում է ոչ միայն սեփական ընտանիքի բարօրությանը, այլև համայնքի, երկրի և ամբողջ հասարակության զարգացմանը։ Մեր համայնքի ուժը եղել և մնում է աշխատավոր մարդը՝ հողագործը, ուսուցիչը, արհեստավորը, բժիշկը, գործարարը և բոլոր նրանք, ովքեր հավատով ու պատասխանատվությամբ կատարում են իրենց գործը։ Մեր երկրի ապագան կերտվում է ձեր ձեռքերի աշխատանքով, ձեր կամքի ամրությամբ ու հոգու ջերմությամբ։ Կրկին շնորհավորելով աշխատանքի օրվա առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղ և ստեղծագործ ...
Մանրամասն |
|
01.05.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Լոռու մարզում ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Մայիսի 2-ին ծառայություններ կմատուցվեն. 🕙 ժամը 11։30 -16։00՝ 📌Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ քաղաքային հրապարակում (համայնքապետարանի դիմաց)։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, ...
Մանրամասն |
|
30.04.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
|
Ստեփանավանում Քոչարին հնչեց հողի ուժով, նախնյաց հիշողությամբ ու ապագայի հավատով։ Դա պարզապես պար չէր, դա պատմություն էր՝ մարմնավորված շարժման մեջ։ Ստեփանավանի հրապարակը վերածվել էր մի մեծ բեմի, որտեղ միահյուսվել էին շարժումը, երաժշտությունն ու ազգային հոգևոր ժառանգությունը։ Քաղաքի բոլոր պարային խմբերը, անտեսելով եղանակային վատ պայմանները, համախմբվեցին մեկ նպատակի շուրջ՝ պարի միջոցով փոխանցել հայ ազգի անկոտրում ոգու ուժը: Պարը մեկ անգամ ևս կամրջեց անցյալն ու ներկան՝ հիշեցնելով մեզ մեր ինքնության և մշակութային հարուստ ժառանգության մասին:
|
|
30.04.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի մայիսի 07-ին, ժամը 14:30-ին , Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Ստեփանավան, Ս. Սարգսյան 1 ) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի չորրորդ նիստը։
|
|
29.04.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Պարարվեստի հարգարժա՛ն ներկայացուցիչներ Շնորհավորում եմ Պարի միջազգային օրվա առթիվ: Պարը եղել և մնում է ժողովրդի աշխարհայացքի և գեղագիտական մտածողության ամենավառ դրևորումներից մեկը և արտացոլում է մշակութային առանձնահատկությունները, աշխարհի ու կյանքի հանդեպ ունեցած մարդու վերաբերմունքը: Ազգային պարը նաև ժողովրդի պատմության, կենսակերպի ու ավանդույթների, երազանքների ու նվաճումների ամբողջացումն է։ Ստեփանավանում գործունեություն ծավալող պարարվեստի հարգելի գործիչներ, շնորհակալ ենք ձեզ՝ ձեր նվիրյալ աշխատանքի համար, որով դուք պահպանում, զարգացնում և սերունդներին եք փոխանցում մեր ազգային պարի հարուստ ժառանգությունը։ Մաղթում եմ հաջողություններ, նորանոր նվաճումներ, պարարվեստը գնահատող լեփ-լեցուն դահլիճներ ...
Մանրամասն |
|
28.04.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
📅 Ապրիլի 29 – Պարի միջազգային օր 📍 Ստեփանավանի քաղաքային հրապարակ 🕕 Ժամը՝ 18:00 Հարգելի համաքաղաքացիներ Ստեփանավանի համայնքապետարանը սիրով հրավիրում է մասնակցելու Պարի միջազգային օրվան նվիրված պարային ֆլեշմոբին, որտեղ Ստեփանավան համայնքում գործող պարային բոլոր խմբերը կներկայանան հայկական ավանդական Քոչարի պարով: 🎶 Ֆլեշմոբին զուգահեռ կանցկացվեն վարպետաց դասեր՝ փորձառու պարուսույցների կողմից։ 💃 Բոլոր ցանկացողները կարող են միանալ, սովորել և պարզապես վայելել հայկական պարի ոգին։ Միացեք մեզ՝ միասին պարելու ավանդական Քոչարին:
|
|
26.04.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
ՀՀ հարգելի քաղաքացիներ, սիրելի ստեփանավանցիներ Շնորհավորում եմ բոլորիս այսօր նշվող Քաղաքացու օրվա առթիվ։ Այս տոնը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս ընդգծելու, որ ՀՀ քաղաքացին է իր երկրի լիիրավ տերն ու ժողովրդավարական արժեքների կրողը։ Արժանապատիվ և զարգացած երկիր կառուցելու համար շատ կարևոր է կիրթ քաղաքացու գործունեությունը։Գիտակցելով օրվա կարևոր խորհուրդը՝ մեր գիտելիքներով, համերաշխությամբ ու միասնականությամբ նպաստենք մեր համայնքի, մեր պետության զարգացմանն ու շենացմանը՝ յուրաքանչյուրս չմոռանալով մեր իրավունքների և պետության հանդեպ ունեցած պարտավորությունների մասին։ Մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք, բարօրություն և արդյունավետ աշխատանք:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |