Այսօր: Հինգշաբթի, 15 Մայիսի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 16
 
Համար 16Ամսաթիվ 13/05/2025 09:30
Վարող ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՀՐԱՀԱՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԳԱԳԻԿ ՇԻՐՄԱԶԱՆՅԱՆ, ԼԵՎՈՆ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՐՍԵՆ ԱՎԱԳՅԱՆ, ԷԼՄԻՐԱ ՌԵՎԱԶՅԱՆ, ԳՐԻԳՈՐ ՊԱՊՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ, ՄԱՐԻԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ԿԱՄՍԱՐ ՖՐԱՆԳՅԱՆ, ԱՐՄԱՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *աշխատանքային խորհրդակցություն
Բովանդակություն *

Մայիսի 13-ին Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցությունն սկսեց Տալլին կատարած ուսումնական այցի մասին տպավորությունների փոխանցմամբ։ Նա խոսեց Էստոնիայի կայուն քաղաքային զարգացման, կանաչ վերափոխման, շրջանաձև տնտեսության և թվային նորարար մոտեցումների մասին, որտեղ շեշտեց Արևելյան գործընկերության երկրների անգնահատելի փորձը ՏԻՄ-երի համար որպես ուղենիշ՝ եվրոպական մոդելի կայուն քաղաքաշինության ճանապարհին: Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարը բաժնի պետերի և պատասխանատուների հետ քննարկեց մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ եղավ քաղաքի մաքրության պահպանության խնդրին։ Արմեն Գրիգորյանը մտահոգություն հայտնեց այն փաստի շուրջ, որ որոշ անբարեխիղճ բնակիչներ, հատկապես երիտասարդներ, շարունակում են աղտոտել քաղաքային հրապարակն ու այգի-ալեա հանգստի գոտիները։ Այս հարցի լուծման նպատակով համայնքապետարանը նախատեսում է իրականացնել համապատասխան միջոցառումներ։ Խնդրահարույց է նաև համայնքի փողոցներով դեպի արոտավայրեր անասունների տեղափոխման հարցը, որը համայնքապետարանի պատկան մարմինների կողմից բազմիցս բարձրաձայնվել է, սակայն լուծում չի ստացել: Բնակիչների կողմից սահմանված կարգին չհետևելու դեպքում համայնքապետարանը ստիպված կլինի կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ: Համայնքի ղեկավարը հանձնարարեց հունիսի 1-ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպել գեղեցիկ միջոցառում, որի շրջանակներում հանդիսավորությամբ կբացվի վերակառուցված քաղաքային այգին՝ իսկական տոնի վերածելով փոքրիկների օրը:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner