Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 11:30-ին՝ Ստեփանավանի համայնքապետարանում, այնուհետև նույն օրը՝ ժամը 13:00-ին՝ Ստեփանավան համայնքի Ուրասար վարչական բնակավայրում կկայանա «ՍՏԵՓՁՈՐ 1 » ՍՊԸ-Ի կողմից ներկայացված «Չքնաղ-1» ՓՀԷԿ կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումը։