Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օերնքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, Հայաստանի Հանրապետության «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Ստեփանավան համայնքի ավագանիn որոշում է Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 140-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2024 թվականի բյուջեում կատարված փոփոխությունները համաձայն հավելվածի: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 2024 թվականի բյուջեի եկամուտներում կատարել հետևյալ փոփոխությունները. 1. Պետական բյուջեից տրվող այլ դոտացիաները պակասեցնել 4900.0 հազ.դրամով 2. «Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ» եկամտատեսակը ավելացնել 29900.0 հազ. դրամով, սահմանել 46626.047 հազ.դրամ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսերում կատարել հետևյալ փոփոխությունները. 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 2024 թվականի բյուջեի «Գրադարաններ» ծրագրի նախահաշվի (բաժին 8 խումբ 2 դաս 1) . հոդված «4637–ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» ծախսային հոդվածը պակասեցնել 250.0 հազ. դրամով, սահմանել 14989.4 հազ. դրամ . հոդված «4655– կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» ծախսային հոդվածը ավելացնել 250.0 հազ. դրամ՝ սահմանել 425.0 հազ.դրամ 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 2023 թվականի բյուջեի «Նախադպրոցական կրթություն» ծրագրի նախահաշվի (բաժին 9 խումբ 1 դաս 1) . հոդված «4637–ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» ծախսային հոդվածը ավելացնել 25000.0 հազ. դրամով, սահմանել 192186.1 հազ. դրամ: |