Բովանդակություն * | Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը հուլիսի 15-ին հրավիրած խորհրդակցության ընթացքում խոսեց Քաղաքաշինության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Լևոն Քալանթարյանի աշխատանքային գործունեության դադարեցման մասին՝ համաձայն համայնքային ծառայության մասին օրենքի՝ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ օրենքով սահմանված առավելագույն տարիքի լրանալը: Լևոն Քալանթարյանը կզբաղեցնի համայնքի ղեկավարի օգնականի հայեցողական պաշտոնը: Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց հաշվետվությունների ամփոփ արդյունքները, որոնց հիման վրա համայնքապետարանի տարբեր բաժինների աշխատակիցներ արդյունավետ աշխատանքային գործունեության համար արժանացան խրախուսանքների, երկու աշխատակից՝ պարտավորությունների ոչ լիարժեք կատարման համար ստացավ բանավոր նկատողություն: |