Բովանդակություն * | Ստեփանավանի համայնքապետարանում հուլիսի 16-ին կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում համայնքի ղեկավարին ըստ ոլորտների ներկայացվեց աշխատանքների ընթացքը։ Քննարկման շրջանակում անդրադարձ կատարվեց մի շարք կարևոր ուղղությունների՝ քաղաքի ընդհանուր զարգացման ծրագրեր, մշակութային կյանքի աշխուժացում, համայնքային նախաձեռնությունների առաջխաղացում։ Հատուկ ուշադրություն դարձվեց նաև այն խնդիրներին, որոնք պահանջում են համակարգված մոտեցում և փուլային լուծումներ։ Կարևորելով կառավարման արդյունավետության բարձրացումն ու աշխատանքների կազմակերպված իրականացումը՝ Արմեն Գրիգորյանի կողմից տրվեցին հստակ հանձնարարականներ: |