Համար | 25 | Ամսաթիվ | 10/09/2024 10:00 |
Վարող | ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ | Վայր | Համայնքի ղեկավարի աշխատասենյակում |
Մասնակիցներ | ՀՐԱՀԱՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԳԱԳԻԿ ՇԻՐՄԱԶԱՆՅԱՆ, ԼԵՎՈՆ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ, ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ, ԳՐԻԳՈՐ ՊԱՊՅԱՆ, ԱՐՍԵՆ ԱՎԱԳՅԱՆ, ԷԼՄԻՐԱ ՌԵՎԱԶՅԱՆ, ԱՐՄԱՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ |
Տեսակ | ՀԵՐԹԱԿԱՆ | Նկարագրություն * | աշխատանքային խորհրդակցություն |
Բովանդակություն * | Սեպտեմբերի 10-ին Ստեփանավան համայնքի ղեկավարը համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Արմեն Գրիգորյանը նախ ներկայացրեց Լոռու մարզպետի հանձնարարականները՝ կապված ոլորտային հարցերի հետ: Առաջնահերթություն ներկայացնող հարցերից համայնքի ղեկավարն անդրադարձավ հատկապես քաղաքաշինական խնդիրներին և համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։ Ոլորտի պատասխանատուներին հանձնարարվեց աշխատանքների ընթացքի, որակի և ժամկետների հետ կապված իրականացնել ամենօրյա վերահսկողություն: Խոսելով սեփական եկամուտների կատարողականի մասին՝ Ստեփանավան համայնքի ղեկավարը հանձնարարեց հավաքագրման ցուցանիշները հասցնել առավելագույնի: Աշխատանքային խորհրդակցությանը քննարկվեցին նաև տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, տրվեցին նոր հանձնարարականներ: |