06.10.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Ստեփանավանի համայնքապետարանում հոկտեմբերի 6-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը ներկաներին փոխանցեց Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հետ հանդիպման ընթացքում քննարկված հարցերը, որոնք վերաբերում էին բյուջեի կատարողականին, սեփական եկամուտների հավաքագրմանը և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին։ Քննարկվեցին նաև համայնքապետարանի տարբեր բաժինների ընթացիկ աշխատանքները և սպասվող ծրագրերը։ Համայնքի ղեկավարը կարևորեց աշխատանքների արդյունավետ կազմակերպումն ու բաժինների միջև գործակցությունը՝ ուղղված համայնքային ծրագրերի պատշաճ իրականացմանը։
|
|
03.10.25
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
Հոկտեմբերի 21–29-ը Վանաձորում գործող «Շունն ու Կատուն» անասնաբուժական կլինիկայում «ՎԵՏՄԻՐ» ՍՊԸ-ն բարեգործական ակցիայի շրջանակում իրականացնելու է շուրջ 500 անվճար վիրահատություն՝ ասեպտիկայի, հետվիրահատական հսկողության և կենդանիների հաշվառման բոլոր պահանջների պահպանմամբ։ Ծրագրի նշանակությունը մարզի համար՝ • անտուն կենդանիների պոպուլյացիայի մարդասիրական և համակարգային կրճատում, • զոոնոզային վարակների տարածման ռիսկերի նվազեցում, • բնակչության բարեկեցության և անվտանգության մակարդակի բարձրացում, • պատասխանատու վերաբերմունքի ձևավորում կենդանիների նկատմամբ և տնային կենդանիների ստերիլիզացիայի մշակույթի խթանում։
|
|
03.10.25
ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԸ ԿՀԱՄԱԼՐՎԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԱՅՆԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ
|
Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը Հայաստանում արվեստի և մշակույթի զարգացման նպատակով հատկացրել է ավելի քան 250 000 ԱՄՆ դոլար: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատ ՀՈԱԿ-ը, ներառվելով այս ծրագրում, շահել է լուսավորության և ձայնային նոր համակարգերի ձեռք բերման դրամաշնորհ, որի շրջանակներում՝«Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը մասնագիտացված ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելուՄշակույթի պալատի լուսաձայնային տեխնիկայի ձեռք բերման նպատակով հայտարարված մրցույթին։ Մրցույթի մանրամասները և գնման առարկա հանդիսացող ապրանքների ու ծառայությունների ձեռք բերման ցանկը կարելի ...
Մանրամասն |
|
03.10.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 6-ից 10-ը՝ ժամը 08։00-18։00-ն, Ստեփանավանի հրաձգարանի տարածքում անցկացվելու է հրաձգության գործնական պարապմունք: Խնդրում ենք պահպանել զգուշավորություն:
|
|
03.10.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 14:30-ին , Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Ստեփանավան, Ս. Սարգսյան 1) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի երկրորդ նիստը։
|
|
01.10.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Ավագ սերնդի սիրելի ներկայացուցիչներ Սրտանց շնորհավորում եմ ձեզ հոկտեմբերի 1-ին նշվող Տարեցների միջազգային օրվա առթիվ:Սա գեղեցիկ առիթ է մեր խորին հարգանքն ու երախտագիտությունը հայտնելու ձեզ՝ ձեր անցած կյանքի ճանապարհի, կուտակած փորձի և իմաստության համար։Դուք մեր ընտանիքների լուսավոր ներկայությունն եք, համայնքի հիշողությունն ու ժողովրդի հարուստ փորձառության կենդանի պահապանները։Ձեր անցած ուղին եղել է նվիրումի ու տքնաջան աշխատանքի պատմություն։ Ձեր խորհուրդներն ու աջակցությունը շարունակում են ուղենիշ հանդիսանալ երիտասարդ սերնդի համար, իսկ ձեր ներկայությունը յուրաքանչյուր ընտանիքում իսկական օրհնություն է։Ավագներին հարգելն ու մեծարելը սուրբ պարտականություն է։ Որքան հարգանքով ենք մենք վերաբերվում ...
Մանրամասն |
|
01.10.25
ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
|
Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի նախաձեռնությամբ համայնքապետարանի նիստերի դահլիճում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ հերթական աշխատանքային հանդիպում-քննարկումը համայնքապետարանի աշխատակիցների հետ: Համայնքի ղեկավարը նախ ներկայացրեց համայնքապետարանի նոր աշխատակիցներին՝ մաղթելով նրանց նորարարական գաղափարներով լի արդյունավետ աշխատանք և նախաձեռնողականություն: Այնուհետև յուրաքանչյուր բաժնի աշխատակից հանդես եկավ հաշվետվությամբ, որի նպատակն է վերլուծել աշխատակիցների աշխատանքային պարտականությունները, գնահատել նրանց զբաղվածությունն ու արձանագրված արդյունքները։ Արմեն Գրիգորյանն աշխատակազմի տարբեր բաժինների աշխատանքներում կարևորեց հատկապես համայնքի զարգացման Ռազմավարական ծրագրի առանցքային ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |