22.08.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի համաքաղաքացիներ Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված՝ հորդորում ենք դաշտերում և այգիներում մաքրման աշխատանքներ իրականացնելիս, չայրել խոտածածկ տարածքները։ Անտառային հրդեհների հիմնական պատճառները մարդածին են։ Հետևե՛ նք հակահրդեհային անվտանգության կանոններին, պահպանե՛նք բնությունը: Հիշեցնենք, որ վայրի խոզանների, հնձված արտերի այրումը առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 85.2 հոդվածով, այն է՝ խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները,արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական հողերում այրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված ...
Մանրամասն |
|
21.08.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի համաքաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 21֊ից 22-ը՝ ժամը 08։00-18։00-ն, Ստեփանավանի հրաձգարանի տարածքում անցկացվելու է հրաձգության գործնական պարապմունք: Խնդրում ենք պահպանել զգուշավորություն:
|
|
14.08.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի համաքաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 08։00-18։00-ն, Ստեփանավանի հրաձգարանի տարածքում անցկացվելու է հրաձգության գործնական պարապմունք: Խնդրում ենք պահպանել զգուշավորություն:
|
|
12.08.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ երիտասարդներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Երիտասարդների ստեղծագործ մտածողությունը, առաջադեմ նախաձեռնություններն ու նորարար գաղափարները միշտ էլ եղել և շարունակում են մնալ համայնքի առաջընթացի հիմնական շարժիչ ուժը: Սիրելի երիտասարդներ, Ստեփանավանի համայնքապետարանը բարձր է գնահատում ձեր դերը և մշտապես պատրաստ է աջակցել ձեր գաղափարների իրագործմանը։ Այսօր համայնքում իրականացվում են ծրագրեր, որոնք միտված են երիտասարդների ակտիվությանը՝ սկսած կրթական ու մասնագիտական նախաձեռնություններից մինչև համայնքային ենթակառուցվածքների բարելավում։ Մենք շարունակելու ենք կառուցել հնարավորությունների միջավայր, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ կարող է ինքնադրսևորվել, ...
Մանրամասն |
|
07.08.25
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ՝ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ
|
Սիրելի երիտասարդներ Ստեփանավանի համայնքապետարանը սիրով հրավիրում է բոլորիդ մասնակցելու Օգոստոսի 12-ին մշակութային օջախների, երիտասարդների ակտիվ մասնակցությամբ համայնքում կազմակերպվող Երիտասարդների օրվան նվիրված տոնական միջոցառումներին Վայր՝ Ստեփանավանի քաղաքային այգի Ժամը՝ 16:00-ից սկսած Միջոցառումների ծրագրում՝• Կերպարվեստի աշխատանքների ցուցահանդես• Ֆոտոլուսանկարություն• Ինտելեկտուալ և ինտերակտիվ խաղեր• Ազգային պարերի վարպետաց դասեր• Կավագործության վարպետաց դասեր• Սպորտային խաղեր Ուրախ դիսկոտեկ Հետաքրքիր մրցույթային խաղեր Ժամը 20:30-ին՝ Ստեփանավանի քաղաքային հրապարակԿինոդիտում Երիտասարդների օրը կամփոփվի քաղաքային այգում կազմակերպվող տոնական հրավառությամբ:Միացե՛ք, ...
Մանրամասն |
|
05.08.25
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ԳՈՒՄԱՐԵՑ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
|
Օգոստոսի 5-ին Ստեփանավան համայնքի ավագանին գումարեց արտահերթ նիստ, որը վարեց համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը: Նիստի մանրամասներին ծանոթացեք՝ անցնելով հղումով։
|
|
04.08.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի օգոստոսի 05-ին, ժամը 11:00-ին , Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Ստեփանավան, Ս. Սարգսյան 1) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ նիստ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |