Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025թ. ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՋՈՒՏԱՎՈՐՄԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼԸ |  Ստեփանավան համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի իրազեկման նպատակով հերթական հանդիպումները կազմակերպվեցին Ստեփանավանի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում և Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում: Ուսանողների և դասախոսական կազմի հետ քննարկվեցին գործընթացի մասնրամասները, ընթացակարգերը: Նրանք կարևորեցին մասնակցային բյուջետավորման գործընթացի կազմակերպումն ու իրականացումը՝ որպես համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունն ապահովող կարևոր գործոն: |
|
|